ԿԸՀ-ն համալրել է թիվ 4, 7, 12 ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները

ԿԸՀ-ն համալրել է թիվ 4, 7, 12 ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 2-ի արտահերթ նիստում փոփոխություն է կատարել ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունած թիվ 89-Ա որոշման մեջ։ ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրել է Երևանի թիվ 4 և թիվ 7, ինչպես նաև Արտաշատի թիվ 12 ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները։ Այսպիսով, Երևանի թիվ 4 ԸԸՀ-ի թափուր պաշտոնը համալրել է Սոնա Կարապետի Հայրապետյանը, Թիվ 7 ԸԸՀ-ի թափուր պաշտոնը՝ Արսեն Միքայելի Այվազյանովը, Թիվ 12 ԸԸՀ-ի թափուր պաշտոնը՝ Մանիկ Սոսի Խաչատրյանը։        

Կարդալ ավելին

2024 YR4 աստերոիդը կարող է բախվել Լուսնին 2032 թվականին. ի՞նչ է սա նշանակում Երկրի համար

2024 YR4 աստերոիդը կարող է բախվել Լուսնին 2032 թվականին. ի՞նչ է սա նշանակում Երկրի համար

2032 թվականի դեկտեմբերին Լուսինը կարող է հայտնվել 21-րդ դարի ամենատպավորիչ և գիտականորեն նշանակալի իրադարձությունների կենտրոնում: Մոտ 60 մետր տրամագծով 2024 YR4 աստերոիդը մեր արբանյակի հետ բախվելու մոտ 4% հավանականություն ունի: Թեև հավանականությունը դեռևս ցածր է, այն արդեն համարվում է ոչ զրոյական, և աստղագետները սկսել են լրջորեն գնահատել հետևանքները՝ թե՛ պոտենցիալ վտանգները, թե՛ գիտության համար բացվող եզակի հնարավորությունները: Այս մասին հայտնում է Universe Today-ը: Իրադարձության մասշտաբը Եթե բախումը տեղի ունենա 2032 թվականի դեկտեմբերի 22-ին, արտազատված էներգիան համադրելի կլինի միջին հզորության թերմոմիջուկային լիցքի պայթյունի հետ:…

Կարդալ ավելին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում՝ մասնակցելու «Կրթություն 2026» նախարարական համաժողովին։ Այն նվիրված է արհեստական բանականության դարաշրջանում անհատականացված կրթության քաղաքականությունների մշակմանը: Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն այսօր հանդիպել է Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և «Կրթություն 2026» նախարարական համաժողովին մասնակցելու հրավերի համար՝…

Կարդալ ավելին

Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. մրցելույթների ժամանակացույցը

Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. մրցելույթների ժամանակացույցը

  Հայաստանի 5 ներկայացուցիչներ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցեն Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին: Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը: Խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Կարինա Ակոպովան-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը: Նրանք նվաճել են գեղասահքի զույգերի առաջին օլիմպիական ուղեգիրը ՀՀ անկախության շրջանում։ Առաջինը պայքարի մեջ կմտնեն գեղասահորդները. կարճ ծրագրի որակավորման փուլում նրանց մրցելույթը նախատեսված է փետրվարի 6-ին: Ազատ…

Կարդալ ավելին

Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել

Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել

Փաստաբան Արա Զոհրաբյանն ահազանգում է. «Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ: Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը: Ցավում եմ, որ Քննչական կոմիտեի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից և այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների վատ…

Կարդալ ավելին

Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում

Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում

Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում, որի միջոցով լայն հանրությանը կներկայացվեն «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները։ Այս մասին հայտնում են «Մեր ձևով» շարժումից։ «Այսօր տրվել է արշավի մեկնարկը։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ներկայացուցիչները մեծ ավտոբուսով շրջելու են Հայաստանով ու ներկայցնեն տնտեսական փոփոխությունների ծրագիրը։ Ավտոբուսի վրա պատկերված են Սամվել Կարապետյանի լուսանկարն ու տնտեսական ծրագրի կետերը։ Դրանցից առաջինը 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումն է` հատկապես մարզերում»։        

Կարդալ ավելին

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 20-26-ը (2026թ․)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ հունվարի 20-23-ը և 25-ին, -Նոր Նորքում՝ հունվարի 20-ին, -Արաբկիրում՝ հունվարի 23-ին, -Շենգավիթում՝ հունվարի 21-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Նոր Նորքում՝ հունվարի 21-22-ը և 26-ին, -Շենգավիթում՝ չի գերազանցել, -Կենտրոնում՝ չի գերազանցել, -Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:        

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 1-3-ի գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հանրապետության տարածքում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան…

Կարդալ ավելին

Իրանի մի շարք քաղաքներում պայթյուններ են որոտացել

Իրանի մի շարք քաղաքներում պայթյուններ են որոտացել

Իրանի Բանդար Աբաս, Ահվազ, Քասրե Շիրին և Աբադան քաղաքներում այսօր՝ հունվարի 31-ին, առնվազն 4 խոշոր պայթյուն է տեղի ունեցել. հայտնում է ռազմական թղթակից Օլեգ Բլոխինի Telegram-ալիքը։ Ըստ նրա, նշված բոլոր քաղաքները կա՛մ ռազմավարական օբյեկտներ են, կա՛մ ունեն ռազմածովային բազաներ, կա՛մ գտնվում են Իրաքի հետ սահմանին։ Չհաստատված տեղեկություններ կան Բանդար Աբասում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի սպանության մասին։ Հրապարակվել է լուսանկար Բանդար Աբասից։ Այսօրվա պայթյունի ուժգնությունը, ինչպես նաև հասցված վնասի չափերը լավ երևում են։ Սկսվել է…

Կարդալ ավելին

Թուրքիայում թմրամիջոցների գործով հայտնի երգիչներ և թոք-շոուի մասնակիցներ են ձերբակալվել

Թուրքիայում թմրամիջոցների գործով հայտնի երգիչներ և թոք-շոուի մասնակիցներ են ձերբակալվել

Թուրքիայում թմրամիջոցների պահման գործով ձերբակալվել են 11 հայտնի անձինք․ նրանց թվում են հայտնի երգիչներ և թոք-շոուի մասնակիցներ, հաղորդում է CNN Türk-ը։ Գործը քննում է Անարատոլիայի գլխավոր դատախազությունը։ Ձերբակալվածների թվում են երգիչ Յուսուֆ Աքթաշը, որը Թուրքիայում հայտնի է «Reynmen» անունով, թուրքական թոք-շոուի աստղ Նիսա Բելյոքբաշին, ռեփեր Էմիրխան Չակալը և այլք։ Թուրքական իրավապահ մարմինների գործողությունները իրականացվել են Ստամբուլում, Անկարայում, Մուղլայում և Յալովայում։        

Կարդալ ավելին
1 56 57 58 59 60 378