ՀՀ կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացրել միջին մասնագիտական կրթության բարելավման և խթանման նպատակով: Վերջերս ԿԳՄՍՆ -ից տեղեկացանք, որ 2021-2022 ուսումնական տարում ըստ վիճակագրության ամփոփ տվյալների՝ ԲՈՒՀ-ում դիմորդների քանակն ավելի նվազել է՝ համեմատաբար միջին մասնագիտական կրթություն (քոլեջներ) ցանկացող դիմորդների քանակի հարաբերությամբ: Բանն այն է , որ վերջին շրջանում պահանջված են դարձել բարձր վարձատրությամբ մի շարք արհեստներ, որոնց պահանջարկը խթանել է քոլեջներում դիմորդների հոսքի ավելացմանը: Քոլեջների դերի մեծացման և դրանց առավելությունների հետ կապված մենք զրուցեցինք …
Կարդալ ավելինԻրավունք
Սպանվածներից 2-րդը «Գնթունիքի» աշխատակից է. նա Ապարանի քաղաքապետի բարեկամն է
Ապարանի Նիգավան համայնքում երեկ երեկոյան հնչած կրակոցների հետեւանքով մահացած երկրորդ քաղաքացին Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի բարեկամն է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Ապարանի քաղաքապետարանից։ Մահացածը 28-ամյա Տիգրան Հարությունյանն էր, նա ամուսնացած չէր, աշխատում էր Գնթունիքում։ Նշենք նաեւ, որ վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր՝ ունի գլխուղիղային վնասվածք։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ եւ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Հունիսի 19-ին, ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ…
Կարդալ ավելինՀայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 60 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում հունիսի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 60 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423104-ի: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Վերջին մեկ շաբաթում կատարվել է 6968 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3127681 է: Փաստացի այս պահին բուժվում է 102 պացիենտ, ավելացել է 35-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412693 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 25 անձ: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով…
Կարդալ ավելինՄինսկում կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Միխայիլ Միշուստինի հանդիպումը
Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության լրատվության բաժնից։ ՌԴ կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է. «Ողջունում եմ Ձեզ հարգելի Նիկոլ Վովայի, Ջերմորեն եմ հիշում մեր հանդիպումը Ձեր պաշտոնական այցի շրջանակում: Առաջին հերթին թույլ տվեք Ձեզ փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում մեր առանձնահատուկ հարաբերությունները եղբայրական Հայաստանի…
Կարդալ ավելինՄայիսին Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 9,5 մլրդ դոլարը
2020 թվականի տնտեսական ճգնաժամից հետո ՀՀ կառավարությունը շարունակաբար ավելացնում է Հայաստանի պետական պարտքը՝ հասցնելով 9,5 մլրդ դոլարի։ Գործնական խնդիրը պարտքի մեջ չէ, այլ՝ դրա ծախսման արդյունավետության մեջ, որը խիստ մտահոգիչ է։ Մասնավորապես՝ միայն 2021 թվականի ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 1,3 մլրդ դոլարով կամ 16 տոկոսով, այն դեպքում, երբ Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է ընդամենը 5,7 տոկոսով։ Այսինքն՝ կտրուկ խզում է առաջացել պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը։ Փաստացի գործող իշխանությունների կառավարման 4 տարիների ընթացքում(2018 թվականի ապրիլից…
Կարդալ ավելինՄինսկում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել նիստը: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը: Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա հունիսի 21-ին:
Կարդալ ավելինՊՄՏՀ-ի շրջանակում Պուտինը կհանդիպի Հայաստանի նախագահի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի ու Բսոնիա-Հերցեգովինայի նախագահության ներկայացուցիչ Միլորադ Դոդիկի հետ, լրագրողներին ասել է պետության ղեկավարի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը։ «Համաժողովի ընթացքում, արդեն այս լիագումար նիստից հետո, նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա։ Դրանք կլինեն բանակցություններ Տոկաեւի հետ։ Հանդիպումն, ինչպես արդեն ասել եմ, առաջինն է Հայաստանի նախագահ Խաչատուրյանի հետ, նախագահը նաեւ կընդունի սերբ ժողովրդի կողմից Բոսնիա-Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ…
Կարդալ ավելինԱյսօր կքննվի Ավետիք Չալաբյանի կալանավորումն այլ խափանման միջոցով փոխելու միջնորդությունը
Մայիսի 14-ին կալանավորված հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորումն այլ խափանման միջոցների կիրառմամբ Ավետիք Չալաբյանին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը թույլատրելի ճանաչելու միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր` ժամը 14:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակ-1 նստավայրում, հասցեն` Նազարբեկյան 40): Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբից NEWS.am-ին հայտնում են, որ Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ…
Կարդալ ավելինԵս համաձայն չեմ 4,9 տոկոս աճի վերաբերյալ ԿԲ-ի կանխատեսումների հետ. Վահան Քերոբյան
Ես համաձայն չեմ Կենտրոնական բանկի կանխատեսումների հետ, մասնավորապես, ՀՆԱ աճի վերջին կանխատեսման հետ, ըստ որի տնտեսական աճն այս տարի լինելու է 4,9 տոկոս: Այս մասին, այսօր՝ հունսիի 15-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Տնտեսությունը տարվա սկզբից շատ առույգ էր, հունվարին եւ փետրվարի 12 տոկոս տնտեսական աճ է տեղի ունեցել: Բնականաբար, վերջին իրադարձություններն իրենց դրական, թեեւ նաեւ մեծ բացասական ազդեցությունն են ունեցել մեր տնտեսական գործունեության մեջ, այնպես որ այստեղ ասել, որ տնտեսությունը վերականգնվել…
Կարդալ ավելինԴեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին
Դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ղազախստանի ղեկավարի նստավայր Ակկորդայում կայացած հանդիսավոր արարողությանը նախագահ Կ-Ժ.Տոկաևը նշեց, որ ԱՊՀ տարածաշրջանում Հայաստանը Ղազախստանի առանցքային գործընկերներից է։ Ընդգծելով, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները ձևավորված են խորը պատմական կապերի վրա, Ղազախստանի ղեկավարը հույս հայտնեց, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղությունը և բարգավաճումն էլ ավելի կամրապնդեն հայ-ղազախստանյան բազմաոլորտ երկկողմ ու բազմակողմ գործընկերությունը։
Կարդալ ավելին