«ԱՐՏԱՇԱՏ » ՋՕԸ -Ի ՀԱՂԹԱՀԱՐԱԾ  ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինչպես արդեն հայտնի է Կառավարության որոշմամբ  Վեդու ջրամբարի կառուցումը երկարաձգվել է  և նախատեսվում է այն ավարտել  2023 թվականի առաջին կեսում, որը նախատեսված էր 2021 թվականին:ՀՏԶՀ  ղեկավար՝  ԱՐԹՈՒՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ խոսքերով՝ շինարարության  հետաձգումը պայմանավորված է շինարարական բնագավառում գների թանկացումով եվ արտարժույթի տատանումով  դրամի նկատմամբ:

Հիշեցնենք, որ շինարարության 85 տոկոսն արդեն  ավարտված է: Ջրամբարը նախատեսված է ամբարել 29 մլն խորանարդ ջուր, որը նախատեսում է  ոռոգել  զգալի հեկտարներով  նոր հողեր: Այն  կթեթևացնի Սևանա լճի ոռոգելու համար նախատեսված ջրի բացթողումը  18 .մլն խորանարդ մերտրով:Մինչ  ջրամբարի կառուցումը պետք է փաստենք , որ  այդ ֆոնին  2022 թվականը գյուղատնտեսական տարին Արարատյան դաշտավայրում չորային էր ինչպես արձանագրում են մասնագետները տևական ժամանակ 41 աստիճան ջերմաստիճանը  պահպանվել է , որի դեպքում ոռոգման ջրի ճիշտ կազմակերպման և բաշխման կառավարումը լուրջ պատասխանատվություն է: Մասնավորապես՝ «Արտաշատ » ՋՕԸ այդ խնդրի  հետ կապված կարողացել է արդյունավետ կառավարել, որի մասին փաստում են Արտաշատ  համայնքի  գյուղական բնակավայրի  ջրօգտագործողները և վարչական շրջանների ղեկավարները:Վերջիններիս խոսքով ՝ ջուրը հասանելի է եղել և ռեսուրսների  ճիշտ տեղաբաշխման արդյունքում կարողացել են ջուրը հասցնել գյուղացիներին, ապահովելով գյուղատնտեսական աշխատանքների  ընթացքը: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Նորաշեն  գյուղի վարչական ղեկավար՝ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ , ով  նշեց , որ նախորդ տարի կարողացել են  ոռոգել անհրաժեշտ  մշակաբույսերն ու այգիները :Եվ  բացի այդ «Արտաշատ »  ՋՕԸ  կառավարության   ծրագրով մի շարք վարչական տարածքներում բետոնյա նոր  կիսախողովակներ են անցկացրել  բարեկարգելով  ներքին ցանցը, գյուղերի   հողային հունով անցնող առուները  փոխարինելով  նոր կիսախողովակներով, որը  կապահովի  նոր հողատարածքների  առանց ջրային ռեսուրսների կորստի  ոռոգելու   հնարավորությունը , խթանելով հողագործության և այգեգործության արդյունավետ կառավարման  բարձրացում:

Վերոհիշյալ ծրագրերի , նախորդ տարվա  ձեռքբերումների  և առաջիկա անելիքների  շուրջ զրուցեցինք  «Արտաշատ »  ՋՕԸ  ղեկավար՝ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԻ հետ:

 –Պարոն Բենիամինյան  ի՞նչպես կգնահատեք  նախորդ տարվա ոռոգման համակարգի արդյունավետությունը գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման  համար:

-Նախորդ տարի ծանրաբեռնված աշխատանք ենք իրականացրել , քանի-որ տարին դժվար էր այգեգործունյան և այլ գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար , տեղումները քիչ էին և եղանակը  չորային:Սակայն մենք հնարավոր ամեն  ինչ իրականացրել ենք, որ «Արտաշատ »   ՋՕԸ  իր սպասարկան  տարածաշրջանում , բոլոր  բաժանորդները  հավասարաչափ  ոռոգելու հնարավորություն ունենան և խնդիրներ չառաջանան:Այդ պատճառով ոռոգման ակտիվ շրջանում մենք աշխատել ենք շուրջօրյա 24 ժամյա ռեժիմով և այդ առումով սեզոնին պլանավորված աշխատանքներն  իրականցվել են պատշաճ կերպով:

Աշնանացանին կրկին տրամադրել ենք համապատասխանաբար մեր բաժանորդներին, ովքեր դրա կարիքն ունեցելե ն, բոլորի հայտը բավարարվել է:

Ավելացել է արդո՞ք  ջրօգտագործողների  թիվը քանի-որ , այդ   ռազմավարությունը  եղել է ՋՕԸ արդյունավետ կառավարման խթանման միջոցներից մեկը:Ո՞րքան է այսօր կազմում նրանց թիվը:

-Նախ ուզում եմ ասել , որ 2022 թվականին նախատեսված մեր  պլաններն ամբողջովին իրականացվել են : Մեր ծրագրային նպատակներից մեկն էլ եղել է այն ,  որ ( չգրանցված ) ջրօգտագործողների հետ կնքվեն պայմանագրեր , որպեսզի վերջիններս օրինական ճանապարհով  վճարեն իրենց օգտագործած ոռոգման ջրի դիմաց: Այդ առումով ևս ունենք ձեռքբերումներ , մասնավորապես  պետք է նկատենք, որ զգալի ավելացել են  խոշոր հողօգտագործողների հետ կնքվող   պայմանագրերը ՝արդյունքում  այսօր  ունենք շուրջ  11. 600 հա.ոռոգվող հողեր:Ամեն դեպքում միտում կա , որ յուրաքանչյուր տարի պետք է ավելացնել ոռոգելի  հողատարածքների քանակը:

-Ի՞նչպիսին էր տարին  ոլորտի ձեռքբերումների առումով :

-Ինչպես արդեն գիտեք  նախորդ տարին տեղումնառատ չէր , սակայն այդ պայմաններում ևս մենք պատշաճ կերպով իրականացրեցինք ոռոգման ջրամատակարարումը:Ջրօգտագործողներն  իրենց հայտերին համապատասխան  ստացել են ոռոգման ջուր , կարող է որոշակի խնդիրներ եղած լինեն քանի-որ չենք կարող տեխնիկապես  բոլորին միաժամանակ նախատեսել և  մատակարարել ջուր, սակայն  մենք կարողացանք  գյուղացիներին  մեր քվոտաների ավարտից հետո    ջրով ապահովել, նույնիսկ  աշնանացան (ցորենի) և այլ ցանկսերի համար:Այդ առումով ևս տարին հաջողակ էր քանի-որ  մենք կարողացել ենք բոլոր  ջրօգտագործողների  հայտը բավարարել:

   Իսկ գումարների գանձումը նույնպես  իրականացնում ենք ժողովրդի հետ համատեղ: Գյուղացիները հաճախ  օգտագործած ջրի դիմաց չեն մարում  գումարը  մինչև  իրենց բերքի իրացումը, սակայն այդ փոխըմբռնումը   պետք է նշենք , որ ավելի կազմակերպված է դարձրել մեր աշխատանքները  ջրօգտագործողների հետ ՝ արդյունքում  2022 թվակաին ավելացել է գանձումների թիվը նախորդ տարիների համեմատ   շուրջ 8-9 %-ով:

Պարոն Բենիամինյան ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել գյուղատնտեսական  աշխատանքերին ընդառաջ համակարգը արդիականացնելու նպատակով:

-Նախորդ տարվա գյուղատնտեսական աշխատանքներին   ընդառաջ իրականացրել ենք անհրաժեշտ բոլոր ծրագրերը, որպեսզի   մարտի մեկից սկսած ոռոգումը հասանելի դարձնենք մեր բաժանորդներին: Այդ նպատակով նախ  և առաջ մաքրման աշխատանքներ ենք տարել  ներքին ցանցում՝ հատկապես  հողային հունով մեր ենթակայության տակ գտնվող բոլոր ներքին ցանցերում: Իսկ  2021 թվականի  նոյեմբերից ապամոնատժեցինք մեր ամբողջ պոմպակայանները , որոնք ունեին վերանորորգման կարիք և նրանց  կապիտալ վերանորոգման ենք տարել, որպեսզի    գյուղատնտեսական տարվան ընդառաջ  ապահովենք անխափան ջրամատակարարում:Ինչպես նաև վերանորոգել ենք սնուցման բոլոր սարքերը բարձր  լարման տրանսվորմատորները, որոնք շուրջ 50 տարվա պատմություն ունեին  և  պարբերաբար խաթարվում  ու   խնդիրներ էին առաջացնում:Եվ այդ  ծրագրի  համար ներդրել ենք շուջ 680 մլն դրամ: Պետք է հիշենք, որ երկու  խոշորացված համայնքներ մեր սպասարկման  տիրույթում են  , որտեղ ունենք ներքին ցանցեր,  խորքային հորեր , որոնց  շուրջ 40 տոկոսը նախարդ տարի  վերանորագվել է:Մենք ամեն ինչ արել ենք որ որևէ խնդիր չլինի:Մեր պրոֆեսիոնալ  թիմը բոլոր խնդիրներին խելամիտ ժամկետներում տվել է լուծումներ:

Պարոն Բենիամինյան   ի՞նչպես եք  տարին փակել եվ ի՞նչ  աշխատանքներ են սպասվում 2023 թվականին  «Արտաշատ » ՋՕԸ   եթե հակիրճ ամփոփենք:

-Կարող եմ ասել, որ բոլոր ցուցանիշներով «Արտաշատ »  ՋՕԸ  2022 թվականը փակել է  դրական արդյունքներով:Պետք է մի քանի փաստ արձանագրենք , որոնց արդյունավետ իրականացման հետևանքով մենք արձանագրեցինք դրական դինամիկա:  2022 թվականին կառավարության   սուբվենցիոն ծրագրերով զգալի աշխատանքներ է իրականացվել, ինչպես նաև  հրատապ  ծրագրով իրականացվում է  ոռոգման  համակարգի   Քաղցրաշենի  պոմպակայանի շինարարական  աշխատանքները  դեպի Կարմիր սար տանող շուրջ 150 հա հողատարածքներն այսուհետ ոռոգելի կլինեն , նույնիսկ  խորհրդային տարիներին  նախատեսված էր մինչ 80-100 հա հողատարածք ոռոգելու ծրագիր, մինչդեռ   մենք կունենանք ավելին: Ի ուրախություն մեր բաժանորդների՝ 2023 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների  կազմակերպման սկզբից այն պատրաստ է գործարկման:Այս տարի ևս շարունակվելու են սպասվող  աշխատանքները  ՝  սուբվենցիոն ծրագրով իրականացվելու են ներքին ցանցի արդիականացումը  կիսախողովակների  և փակ խողովակների ներդրմամբ,  որոնք հնարավորություն կտան գարնան աշխատանքներին ընդառաջ  ոռոգման  ջուրը առանց  կորստի հասցնել մեր ջրօգտագործողներին:Եվ ինչպես գիտեք  մեր ներտնտեսային ցանցի շուրջ  70 տոկոսը հողային  հունով է , որը  հնարավոր չէ միաժամանակ  արդիականացնել, այն հսկայածավալ  ֆինանսական ներդրումների հետ է կապված, սակայն 2023 թվականին   նախատեսում ենք վերանորոգել և  արդիականացնել համակարգը:

Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Spread the love