ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ նախկին ղեկավարներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ նախկին ղեկավարներին

Հուլիսին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են հայկական ծագում ունեցող անձանց, որոնց մասին հայտնել էր ադրբեջանական կողմը։ Այս մասին ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ասել է APA-ի խնդրանքին ի պատասխան։ «Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ: ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանավորված կողմին»,- ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ բանտարկյալների…

Կարդալ ավելին

ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 միլիարդ դոլարի շեմը

ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 միլիարդ դոլարի շեմը

ՀՀ կառավարության անխոնջ ու ազգափրկիչ գործունեության արդյունքում ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ շեմը։ Այս մասին իր էջում գրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արթուր Խաչատրյանը: «Եթե բաժանենք բնակչության թվի վրա, պարտքի յուրաքանչյուրիս բաժինը 4 հազար դոլարից ավելի է։ Հիշեք այս թվերը, երբ հաջորդ անգամ քանդվող ասֆալտը ձեր աչքը փորձեն մտցնել․․․»,- նշել է նա:

Կարդալ ավելին

Քաղաքապետը ներկայացրեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Սուրեն Վարոսյանին

Քաղաքապետը ներկայացրեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Սուրեն Վարոսյանին

Երևանի քաղաքապետարանի այսօրվա՝ հուլիսի 22-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալին, որը կկատարի վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները: «Սուրեն Վարոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները կատարող։ Շնորհավորում եմ, պարոն Վարոսյանը»,- ասաց նա։ Հիշեցնենք՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում ՀՀ քննչական կոմիտեն ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ քննչական գործողություններ էր կատարել։ Իրականացված քննչական գործողությունների շրջանակում ձերբակալված անձանց թվում էին վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, նրա տեղակալները և այլ պաշտոնյաներ:…

Կարդալ ավելին

Ողջունում ենք ԵՄ-ի կողմից ԱԳ նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները. Միրզոյան

Ողջունում ենք ԵՄ-ի կողմից ԱԳ նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները. Միրզոյան

Մենք մեծապես ողջունում ենք ԵՄ-ի կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ՝ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումների կապակցությամբ հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա։ Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԵՄ…

Կարդալ ավելին

ՌԴ Ռոստովի մարզում անցած գիշեր ոչնչացվել է 26 անօդաչու. նահանգապետ

ՌԴ Ռոստովի մարզում անցած գիշեր ոչնչացվել է 26 անօդաչու. նահանգապետ

Ռուսաստանի Ռոստովի մարզում անցած գիշեր ոչնչացվել է 26 անօդաչու, հայտնել է նահանգապետ  Վասիլի Գոլուբեւը։ Նրա խոսքով՝ գրոհի հետեւանքով տուժածներ չկան։ Անօդաչուների բեկորների ընկնելու վայրերում աշխատում են վթարային ծառայությունները։

Կարդալ ավելին

Փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագծային լուծումները

Փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագծային լուծումները

Հուլիսի 18-ին տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի նախագծային լուծումներին նվիրված հանրային քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Ոստիկանության ղեկավար կազմը: Հայտնում են ՆԳ նախարարությունից: Միջոցառման բացման խոսքում Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին և ռազմավարական ծրագրի նախագծման աշխատանքներում ներգրավված քաղաքացիական հասարակության բոլոր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար։ Նա ողջունել է նաև քաղաքացիական հասարակության հանձնառությունը՝ համատեղ ջանքերով ռազմավարության իրականացումը ապահովելու ուղղությամբ։ Խոսելով ռազմավարական ծրագրի նախագծային փուլին նախորդած…

Կարդալ ավելին

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին. կան զոհեր և վիրավորներ

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին. կան զոհեր և վիրավորներ

Al Masirah TV-ն հայտնել է Եմենի Հոդեյդա նավահանգստի ուղղությամբ օդային հարվածների մասին: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կան զոհեր և վիրավորներ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ավիահարվածների թիրախ են դարձել էլեկտրակայանն ու վառելիքի պահուստները, ինչի արդյունքում Հոդեյդա նահանգի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։ Տեղեկությունը հաստատել է նաև Al Jazeera-ն։ Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտնել է, որ իսրայելական կործանիչները հարձակվել են Եմենի Հոդեյդա նավահանգստի ռազմական օբյեկտներին։ Ըստ նրա՝ կործանիչներն՝ ի պատասխան վերջին ամիսներին Իսրայել պետության դեմ հարյուրավոր հարձակումների, Իսրայելի…

Կարդալ ավելին

Օտարերկրյա քաղաքացին ինքնաձիգով ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել․ կան վիրավորներ

Օտարերկրյա քաղաքացին ինքնաձիգով ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել․ կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 01։10-ի սահմաններում շտապ օգնության ավտոմեքենայի կողմից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 45-50 տարեկան մի տղամարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ կեսի հատվածում։ Ֆոտլրագրողի տեղեկություններով այդ քաղաքացին ինքնաձիգով զինված մտել է  ոստիկանության Կոտայքի բաժին, կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանության 1 աշխատակից հրազենային վիրավորումով նույնպես տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Դեպքի փաստով…

Կարդալ ավելին

Անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերներից. ահազանգում է ավագանու անդամը.(տեսանյութ)

Անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերներից. ահազանգում է ավագանու անդամը.(տեսանյութ)

Այս ջրհեղեղի հետ անձրևը կապ չունի. անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերներից (ամենայն հավանականությամբ, խողովակ է պայթել…)։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանը: «Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել. ինչպես ժողովուրդն է ասում «Արտը խախուտ մահանեն` կարկուտ»։ Այս ջրհեղեղի հետ անձրևը կապ չունի. անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված…

Կարդալ ավելին

Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում

Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում

Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը մշտապես ու հետևողականորեն նեցուկ լինելով և աջակցելով Կիպրոսին՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում։ Այս մասին  հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: «Այս տարի լրանում է հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակը։ Այսօր Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը մշտապես ու հետևողականորեն նեցուկ լինելով և աջակցելով Կիպրոսին՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում։ Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և շարունակելու է աշխատել իր…

Կարդալ ավելին
1 127 128 129 130 131 572