ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները: Ըստ հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների ուսումնական պարապմունքները սկսվելու են 2026 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվելու են 2027 թվականի մայիսի 21-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 22-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: 1-ին դասարանում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 19-ց 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային…
Կարդալ ավելին«Երևանի գինու օրերը» փառատոնի օրերին մի շարք փողոցներ փակ կլինեն
«Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 4-8-ը՝ ժամը 16:00-22:30-ը, փակ կլինեն Սարյան-Պուշկին խաչմերուկից Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան- Թումանյան խաչմերուկից Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից Մոսկովյան-Զորյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Թումանյան-Փարպեցի խաչմերուկ ընկած հատվածները:
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը քննարկել են հանրային ծառայությունների ոլորտում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները
Մայիսի 8-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ ջրամատակարարման և էներգամատակարարման ոլորտներում առկա համակարգային խնդիրները։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Հանձնաժողովի միջև համագործակցությունը՝ ընդգծելով, որ հանրային ծառայությունների ոլորտն անմիջական ազդեցություն ունի յուրաքանչյուր քաղաքացու առօրյա կյանքի և…
Կարդալ ավելինՎարորդների իրավունքները խախտված ե՞ն, որ հերթական անգամ պարտավորվում են քննություն հանձնել
Այսօր հերթական բողոքի ակցիան էր ՀՀ կառավարության շենքի մոտ, որից հետո ԱԺ շենքի դիմաց շարունակվեց բողոքը, ովքեչ պահանջում էին պատասխանատուների հետ հանդիպու և քնանրկում խնդրի հետ կապված իսկ խնդիրը հետևյալի մասինէ: « կարգազանց վարորդներ » , ովքեր վարորդական իրավունքից զրկվել են տարբեր պատճառներով կանգնել են փաստի առաջ, քանի-որ վերջիններս բացի այն , որ իրավունք չունեն դեռևս 1 տար ավտոմեքենա վարելու , տույժ տուգանքները սահմանված կարգով վճարելուց հետո ևս պարտավոր են նոր քննություն հանձնելու վարորդական իրավունք…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄԵԴ ՓԻԱՐ ՊԱՆԱՑԵԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Մեդ Փիար Պանացեա» ՍՊԸ-ին (Երևան, Արին Բերդի փողոց) պատկանող կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կարկանդակ պանրով և խոզապուխտով», «Կաթնաշոռ Lactoland 5%» և «Թթվասեր առանց լակտոզա 15%» արտադրատեսակների նմուշները «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով, չեն համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին. արտադրվել է վտանգավոր սննդամթերք: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների…
Կարդալ ավելինԵրեխաների նկատմամբ սեռական բռնության կանխարգելման և հասցեավորման ոլորտում դեռ կան լուրջ մարտահրավերներ
Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը մարդու իրավունքների ոլորտի ամենածանր և վտանգավոր խնդիրներից է և պահանջում է պետության անհապաղ ու համակարգային արձագանք։ Ազգային ժողովում 2025թ. տարեկան հաղորդման ներկայացման ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության խնդրին՝ ընդգծելով, որ դրա կանխարգելման, բացահայտման և պատշաճ քննության ուղղությամբ դեռ պահպանվում են լուրջ մարտահրավերներ։ Պաշտպանը կարևորել է միասնական և զգայուն մոտեցման ապահովումը՝ ինչպես իրավապահ համակարգում, այնպես էլ կրթության և մյուս ոլորտներում։ Անահիտ Մանասյանն առանձնահատուկ ուշադրություն…
Կարդալ ավելինՄայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է
Այսօր հայ դասական երաժշտության մեծ գործիչ Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է: Կոմպոզիտորի աճյունն ամփոփված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում: Կոմպոզիտորի հիշատակի օրը նրա շիրիմի մոտ տեղի է ունեցել խնկարկման և ծաղկեդրման արարողություն: Միջոցառմանը ներկա են եղել անվանի մշակութային գործիչներ, արվեստագետներ, երաժշտաոլորտի ներկայացուցիչներ, անվանի կոմպոզիտորի արվեստի երկրպագուներ: Հայտնի կոմպոզիտորի հիշատակին նվիրված միջոցառումն այս տարի ևս կազմակերպել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի նշմամբ՝ այս տարի Ալեքսանդր Սպենդիարյանի…
Կարդալ ավելինՏարածվում է կեղծ հաղորդագրություն . ԿԳՄՍ
Տեղեկացնում ենք, որ հանրակրթական դպրոցների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին ԿԳՄՍ նախարարության հետ առնչություն չունեցող էլեկտրոնային հասցեից տարածվում է կեղծ հաղորդագրություն նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի անունից։ ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ նշված նամակը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի նախարարության հետ։ Հանրակրթական ուսումնական հաստատությունների հարգելի՛ տնօրեններ, խնդրում ենք տվյալ նամակը չդիտարկել որպես նախարարության պաշտոնական հաղորդագրություն և առաջնորդվել բացառապես նախարարության պաշտոնական աղբյուրներով ստացվող և պաշտոնական հարթակներում հրապարակվող տեղեկատվությամբ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարությունը հետևողական է…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» հասարակական կազմակերպություն․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրները
Մայիսի 6-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն, հանդիպել շահառուների և կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սոցիալական ներառման ապահովման, կրթության իրավունքի իրացման համատեքստում խելամիտ հարմարեցումների տրամադրման, զբաղվածության հնարավորությունների երաշխավորման կարևորությանը, առողջապահական ծառայությունների, ինչպես նաև համայնքային և հանրային ենթակառուցվածքների մատչելիությանն առնչվող հարցերին։ Մասնակիցները բարձրացրել են ֆիզիկական միջավայրի՝…
Կարդալ ավելինՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համար
Վայք համայնքի երիտասարդներն այսուհետ կօգտվեն նորաբաց «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնի ծառայություններից, որը հիմնվել է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից: Երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և քաղհասարակության ներկայացուցիչներ: Վայք քաղաքում տեղակայված կենտրոնը գործելու է «ալտերնատիվ» մեթոդաբանությամբ, որը մշակել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն․ այն փորձված…
Կարդալ ավելին









