Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Արարատի մարզում տեղակայված զորամաս, ՀՀ պաշտպանության նախարարության Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում, Ռազմական ոստիկանության բաժին, ինչպես նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին։ Այցերի նպատակն էր տեղում ուսումնասիրել զինծառայողների և զինապարտների իրավունքների ապահովման վիճակը, առկա խնդիրները և դրանց կանխարգելմանն ուղղված մեխանիզմների արդյունավետությունը։ Զորամասում հատուկ ուշադրություն է դարձվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև բռնության ցանկացած դրսևորման կանխարգելման ու բացառման հարցերին, զինծառայողների միջև…
Կարդալ ավելին«Մաքուր սպորտը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է WADA-ի ներկայացուցչին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) Եվրոպական գրասենյակի և սպորտային շարժման հետ հարաբերությունների տնօրեն Սեբաստիան Ժիլոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հակադոպինգային գործակալության գործունեությանն և մաքուր սպորտի ամրապնդմանն առնչվող հարցեր։ Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ապահովելու Հայաստանում մաքուր սպորտի սկզբունքների հետևողական ներդրումն ու զարգացումը՝ ընդգծելով, որ այս առաջնահերթությունն ամրագրված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ: Այս համատեքստում…
Կարդալ ավելինՍևանի բկ տնօրենի նկատմամբ քր գործը շարունակվում է
Սևանի ԲԿ–ի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված խոշոր չափերի գույքի հափշտակություն, ինչպես նաև խմբի կազմում փաստաթուղթ է կեղծել: Կոմիտեից NEWS.am–ին հայտնում են, որ մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված բժշկական կենտրոնի տնօրենը 2022 թվականին աշխատանքի է ընդունել իր մտերիմ անձին,…
Կարդալ ավելինՀամայնքապետի շինարարական կազմակերպությունը շարունակում է մասնակցել և հաղթել սուբվենցիոն ծրագրերո՞ւմ
Վայք քաղաքի կենտրոնական փողոցի ասֆալտապատման աշխատանքներն իրականացրել էր համայնքի ղեկավարի շինարարական«Մավշին» ՍՊԸ-ն: Թերևս համայնքապետը այդ առիթով մշտապես պահը բաց չի թողնում և ասում է, -«թե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համար» : Հիշեցնենք, որ նախկինում հրապարակվել էր հոդված, որտեղ ՝ ասվում էր Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրում կրթահամալիր կառուցելու նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը 2024 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ…
Կարդալ ավելինՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամա Վրեժ Հ․-ն է, ում որպես անհետ կորած հարազատներն ու Կենտրոնականի ոստիկանները փնտրում էին։
Կարդալ ավելինՔանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ուղիղ արձագանքել Ադրբեջանից հնչող հակահայ հայտարարություններին։ Բուն TV-ի «Երրորդ ժամկետ» հաղորդաշարի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ եթե իրենք ամեն ինչին արձագանքեն այնպես, ինչպես սովորաբար միշտ արձագանքել են, շատ արագ երկիրը կհայտնվի կոնֆլիկտի և պատերազմի հորձանուտում։ Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` Կառավարության ղեկավարը նշել է, որ այն առաջվանը չի կարող լինել. «Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել, որովհետև ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հակամարտության…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանը «Մարդու իրավունքներ և քաղաքացիական առաջնորդություն»դասընթաց է վարել եզդիական համայնքը ներկայացնող աղջիկների, կանանց և երիտասարդների համար
Ազգային փոքրամասնություններին պատկանող կանանց առաջնորդության խթանումը հավասար և ներառական հասարակության ձևավորման առանցքային գրավականներից է. Անահիտ Մանասյան Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Մարդու իրավունքներ և քաղաքացիական առաջնորդություն» հնգօրյա ծրագրի շրջանակում դասընթաց է վարել եզդիական համայնքը ներկայացնող աղջիկների, կանանց և երիտասարդների համար։
Կարդալ ավելինԶԳՈՒՇԱՑՈՒՄ «G Class invest» բրենդային անվանմամբ գործունեություն ծավալող «ՋԱՎԱ ԹԻՄ» ՍՊ ընկերության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ստացված ազդակների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «G Class invest» բրենդային անվանմամբ (կայք՝ www.gcard.am, www.gclass.am) ներկայացող «ՋԱՎԱ ԹԻՄ» ՍՊ ընկերությունը 1 (այսուհետ՝ Ընկերություն) հանդես է գալիս «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված արժեթղթերի ձեռքբերման հրապարակային առաջարկով: Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկի կողմից չի գրանցվել որևէ փաստաթուղթ, որի հիման վրա Ընկերությունը ներկայացնում է նմանատիպ առաջարկ, ինչպես նաև Ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է Կենտրոնական բանկի վերահսկողությունից…
Կարդալ ավելինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Օփեն ԷյԱյ (OpenAI) միջազգային թվային հարթակի համագործակցության արդյունքում 2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին։ Հարթակին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am հարթակի անձնական օգտահաշիվ, այնուհետև սեղմել OpenAi սեղմակը՝ անմիջապես հայտնվելով դպրոցին տրամադրված ChatGPT օգտահաշվում: ChatGPT Edu հարթակի պատշաճ օգտագործման և կիրառման նպատակով մշակվել են ուղեցույցներ՝ նախատեսված դպրոցների տնօրենների, տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և ուսուցիչների համար։ Հարթակը, որպես…
Կարդալ ավելինԴպրոցներում ներդրված «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակն արդյունավետ վարելու համար ՆԳՆ կրթահամալիրում առցանց վերապատրաստվում է ավելին քան 700 ուսուցիչ
Անվտանգ երթևեկության մշակույթը դպրոցական տարիքից ձևավորելու առաջին քայլը ուսուցումն է։ Ներքին գործերի նախարարության ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սերտ համագործակցության արդյունքում սեպտեմբերի 1-ից հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը։ Այդ նպատակով ՆԳՆ կրթահամալիրի առցանց լսարանում մասնագիտական վերապատրաստում է անցնում մայրաքաղաքի և մարզերի ավելի քան 700 ուսուցիչ։ «Այս հրաշալի նախաձեռնության համար ցանկանում եմ ողջունել ՆԳ և ԿԳՄՍ նախարարություններին։ Թե ինչքանով է արդիական «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակի ներդրումը հանրապետության ավագ…
Կարդալ ավելին








