Հայկական աստղագիտական ընկերությունն ու Բյուրականի աստղադիտարանը հայտարարում են «Դպրոցից դեպի Տիեզերք» 2025 ծրագրի դպրոցների ընտրության արդյունքները

Հայկական աստղագիտական ընկերությունն ու Բյուրականի աստղադիտարանը հայտարարում են «Դպրոցից դեպի Տիեզերք» 2025 ծրագրի դպրոցների ընտրության արդյունքները

Բյուրական, 2025 թ. – Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS) և Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ, BAO) ուրախ են հայտնել, որ 2025 թվականի «Դպրոցից դեպի Տիեզերք» դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագրի շրջանակներում ընտրվել են 37 դպրոց Հայաստանի բոլոր մարզերից։ Դպրոցների ընտրության չափանիշները ներառել են՝ 2022-2024 թվականներին դասախոսություններ անցկացրած դպրոցների բացառումը, Նախորդ տարիներին դիմած, բայց չընդգրկված դպրոցներին նախապատվության տալը, Նույն բնակավայրից մեկ դպրոց ընտրելու սկզբունքը՝ առավել մեծ դպրոցի նախընտրությամբ, Սահմանամերձ և դժվարամատչելի բնակավայրերի դպրոցներին առաջնահերթություն տրամադրելը, Ավագ դպրոցներին նախապատվություն տալը,…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը աճել է

Դոլարի  փոխարժեքը աճել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 10-ին, կազմել է 394.73  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.64 դրամ (աճել է 0.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  510.03 դրամ (աճել է 0.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.47 դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 391-393 դրամով, վաճառվում է 396.5-397.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-426 դրամով,…

Կարդալ ավելին

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 216 դեպք. Գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 50 մարդ

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 216 դեպք. Գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 50 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 7-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 216 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Այս մասին  տեղեկացնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 40, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23-ական, ֆիզիկական ներգործության՝ 18, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 12-ական, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 9, գույքը ոչնչացնելու կամ…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Մարտի 11-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ կբարձրանա եւս 5-8 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +18+20։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝-1-6, ցերեկը՝ +9+13, Կոտայքի լեռներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +8+12, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+16, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +8+12, Լոռիում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +15+18, Տավուշում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +18+22, Արագածոտնի…

Կարդալ ավելին

Զինծառայողների իրավական վիճակը վատթարացնող դրույթին հետադարձություն են տվել. ՄԻՊ-ը դա խնդրահարույց է համարում

Զինծառայողների իրավական վիճակը վատթարացնող դրույթին հետադարձություն են տվել. ՄԻՊ-ը դա խնդրահարույց է համարում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Խոսքը վերաբերում է նշված օրենքի` «Զինծառայողների բնակարանային ապահովությունը» վերտառությամբ 65-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն, ըստ որի՝ ➢ ներկայում գործող 30 կիլոմետրի փոխարեն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվելու ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր…

Կարդալ ավելին

Անկարան մտադիր է մասնակցել եվրոպական անվտանգության վերաբերյալ բանակցություններին. Ֆիդան

Անկարան մտադիր է մասնակցել եվրոպական անվտանգության վերաբերյալ բանակցություններին. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի իր հոլանդացի գործընկեր Կասպար Վելդքամպի հետ հանդիպմանը կբարձրացնի եվրոպական անվտանգության բանակցություններին Անկարայի մասնակցության անհրաժեշտության հարցը։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով գերատեսչության աղբյուրին։ Ինչպես նշել է գործակալությունը, Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավարը Թուրքիայի մայրաքաղաք կժամանի մարտի 11-ին։ «Արտաքին գործերի նախարար Ֆիդանը նաեւ կհայտարարի, որ Թուրքիան պետք է մասնակցի եվրոպական անվտանգության բանակցություններին»,- լրագրողներին ասել է աղբյուրը։ Մարտի 6-ին Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած արտակարգ գագաթաժողովում վերջնական հայտարարություն են ընդունել։ Փաստաթղթի համաձայն՝ Եվրոպան պետք է ինքնուրույն դիմակայի անվտանգության սպառնալիքներին։ Գագաթաժողովի մասնակիցները Եվրահանձնաժողովին խնդրել են պաշտպանական ֆինանսավորման նոր աղբյուրներ մշակել ամբողջ միության մակարդակով։ Ինչպես նշվել է հայտարարության մեջ, այդ աղբյուրները կարող են ներառել ԵՄ անդամ երկրների համար լրացուցիչ հնարավորությունների եւ խթանների տրամադրում։

Կարդալ ավելին

Մեկ շաբաթում գրանցվել է 590 դեպք, որից 246-ը՝ արտակարգ. 164 հրդեհ, 3 փլուզում, 8 ինքնասպանության փորձ

Մեկ շաբաթում գրանցվել է 590 դեպք, որից 246-ը՝ արտակարգ. 164 հրդեհ, 3 փլուզում, 8 ինքնասպանության փորձ

Մարտի 3-9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 590 դեպք, որից 246-ը՝ արտակարգ: Այս մասին  տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Մասնավորապես՝ հրդեհի՝ 164, փլուզման՝ 3, քարաթափման, պայթյունի, ձնաբքի, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, մերկասառույցի՝ 5, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 4, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 60, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 173, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 18, հրդեհի կեղծ կանչի՝ 23, 116 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների…

Կարդալ ավելին

Իրազեկում․ անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար

Իրազեկում․ անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար

  Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար ընտրողների ցուցակներում ընդգրկվելու են այն անձինք, որոնք հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, և որոնք քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ։ Այնուհանդերձ, անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար։ Այն դեպքում, երբ անձնագրի վավերականության ժամկետը 6 ամսից ավել լրացած լինելու պատճառով անձի տվյալները չեն ընդգրկվել ընտրողների ցուցակում, վերջինս քվեարկության օրվան…

Կարդալ ավելին

Ուսումնական գրականություն և ուսումնաօժանդակ նյութեր սփյուռքի կրթօջախների համար․ մեկնարկում է հայտերի հավաքագրումը

Ուսումնական գրականություն և ուսումնաօժանդակ նյութեր սփյուռքի կրթօջախների համար․ մեկնարկում է հայտերի հավաքագրումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ սփյուռքի կրթօջախներին և կրթամշակութային կենտրոններին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է աջակցել սփյուռքում գործող կրթօջախներին հայոց լեզվի, գրականության և հայագիտական այլ առարկաների դասավանդման գործընթացում՝ պետական աջակցությամբ տրամադրելով անհրաժեշտ դասագրքեր, աշխատանքային տետրեր և ուսումնաօժանդակ այլ նյութեր: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝ • լրացնել տրամադրվող ուսումնական նյութերի ստացման հայտը, • ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարին ուղղված պաշտոնական գրություն՝ դիմում, ուսումնական նյութեր…

Կարդալ ավելին

Կիբեռմարտահրավեր․ խարդախություն՝ բանկային քարտի միջոցով

Կիբեռմարտահրավեր․ խարդախություն՝ բանկային քարտի միջոցով

  Կիբեռմարտահրավերի թեման այս անգամ բանկային քարտի միջոցով խարդախությունների իրականացումն է։ Այս հանցատեսակի դեպքում հանցագործները հավաքագրում են քաղաքացիների բանկային քարտի տվյալները, ինչը վերջնարդյունքում հնարավորություն է տալիս նրանց հափշտակել քարտում առկա դրամական միջոցները։ Հանցագործությունն իրականացվում է երկու շատ տարածված եղանակով․ տեխնիկական միջոցներ տեղադրելով բանկոմատների վրա և հատուկ սարքերի միջոցով կլոնավորելով բանկային քարտի տվյալները։ Իսկ թե ինչպես չդառնալ նման հանցագործության զոհ, պատմում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը։ Կիբեռհանցագործությունների զոհ…

Կարդալ ավելին
1 2 3 636