Պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

ՊՆ-ն  տեղեկացնում է progressarmenia.com -ին , որ  ահսօր հունիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին՝ Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ։

Կարդալ ավելին

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է բարեփոխել նյութական պահուստի վերաբերյալ օրենսդրությունը

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է բարեփոխել նյութական պահուստի վերաբերյալ օրենսդրությունը

Ազգային ժողովը հունիսի 13-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերը: ԱԺ որոշմամբ որոշ հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը: Նախաձեռնության…

Կարդալ ավելին

Վերահսկողությունը ներմուծվող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների նկատմամբ էապես ուժեղանալու է. Վահան Քերոբյան

Վերահսկողությունը ներմուծվող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների նկատմամբ էապես ուժեղանալու է. Վահան Քերոբյան

Դեռեւս երկու տարի առաջ սկսվել է գործընթաց, որպեսզի կարողանանք էապես լավացնել ՀՀ ներմուծվող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների որակը: 2022 թվականի նոյեմբերի 28-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունված հրամանի նպատակն է, որ մենք ներմուծման ժամանակ ստուգենք ներկրվող նյութի այն լրացուցիչ պարամետրերը, որոնք թույլ կտան ավելի բարձր վերահսկողություն ունենալ ապրանքների նկատմամբ. ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հարցին, թե հստակ ինչ մեխանիզմներ կան գյուղատնտեսական սննդամթերքների որակը վերահսկելու համար:…

Կարդալ ավելին

Առեւտրաշրջանառությունը Հայաստանում 2023 թ. առաջին հինգ ամսում նախորդ տարվա համեմատ աճել է մոտ երկու անգամ. Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյան

Առեւտրաշրջանառությունը Հայաստանում 2023 թ. առաջին հինգ ամսում նախորդ տարվա համեմատ աճել է մոտ երկու անգամ. Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյան

Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի, ներդրումների ծավալների մեծացմամբ տնտեսական ինտեգրման զարգացման, ներդրումային գրավչության բարձրացմանը եւ երրորդ երկրների հետ միության առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Ընկերության կանոնադրության մեջ առկա են ընկերության համահիմնադիր հանդիսացող Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը: Կառավարության հեղինակած ««Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը  քննարկվել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի…

Կարդալ ավելին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2022 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2022 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցին

2022 թվականի պետական բյուջեի կատարողականով արձանագրվել է աճ բոլոր ոլորտներում, գործազրկությունը նվազել է, ստեղծվել են նոր աշխատատեղեր. նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի արտահերթ նիստում, որի օրակարգում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցն էր: Նախարարը հանգամանալի ներկայացրել է բոլոր ոլորտների կատարողականի թվային տվյալները, կատարված աշխատանքներն ու բյուջետային ծրագրերը: Ըստ այդմ՝ 2022 թվականին գրանցվել է ՀՆԱ-ի 12.6 տոկոս իրական աճ, որը…

Կարդալ ավելին

Նոր ճանապարհային հանգույցը կկապի Նոր Նորք վարչական շրջանը Կենտրոնին

Նոր ճանապարհային հանգույցը կկապի Նոր Նորք վարչական շրջանը Կենտրոնին

Նոր ճանապարհային հանգույցը կկապի Նոր Նորք վարչական շրջանը Կենտրոնին։   Նոր Նորք և Նորք Մարաշ վարչական շրջաններ հասնելու նոր ճանապարհային հանգույցի շնորհիվ՝ էականորեն կնվազի Մյասնիկյան պողոտայի և Արմենակյան փողոցի ծանրաբեռնվածությունը։ Հանգույցը կանցնի Մյասնիկյան պողոտայով։

Կարդալ ավելին

Մայորի և փոխգնդապետի անփութության հետևանքով «Հին Թաղերում» հակառակորդը տիրացել է մարտական դիրքերի տեղակայման քարտեզին

Մայորի և փոխգնդապետի անփութության հետևանքով «Հին Թաղերում» հակառակորդը տիրացել է մարտական դիրքերի տեղակայման քարտեզին

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 120 հոգանոց անձնակազմը՝ փոխգնդապետ Ջ.Մ.-ի հրամանատարությամբ, 2020 թվականի նոյեմբերի 26-ից անցել է Պաշտպանության բանակի հրամանատարի անմիջական ենթակայության ներքո և մարտական հերթապահության ընդգրկվել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան սահմանի 12 մարտական դիրքերում՝ ստանձնելով մարտական հերթապահություն։ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործից (քրեական վարույթ) 2023 թվականի մայիսի 26-ին առանձնացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ…

Կարդալ ավելին

Ռուսաստանն այժմ անգամ թույլ հիմք չունի Ուկրաինայի հետ բանակցությունների համար. Պեսկով

Ռուսաստանն այժմ անգամ թույլ հիմք չունի Ուկրաինայի հետ բանակցությունների համար. Պեսկով

Ռուսաստանն այժմ անգամ թույլ հիմք չունի, որպեսզի բանակցություններ վարի Ուկրաինայի իշխանությունների հետ։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի հարցազրույցում, որից մի դրվագ Թելեգրամ-ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը, տեղեկացրել է 360 tv-ն։ «Այժմ չկա որեւէ հիմք, գոնե երերուն, որպեսզի գոնե ինչ-որ երկխոսություն վարվի»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ Նա նշել է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանը տեսնում է միայն երկխոսություն չվարելու եւ դրան պատրաստ չլինելու ցանկություն։ Պեսկովն ընդգծել…

Կարդալ ավելին

«Վերջին հանդիպման ընթացքում նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել». Մհեր Գրիգորյանը՝ Մուստաֆաեւին

«Վերջին հանդիպման ընթացքում նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել». Մհեր Գրիգորյանը՝ Մուստաֆաեւին

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարությանը, թե իբրև Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ : Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանել են․ «Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում,  նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո,…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Վաշինգտոնում հանդիպման հետաձգումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Վաշինգտոնում հանդիպման հետաձգումը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հանդիպման հետաձգումը: «Հանդիպումը սպասվում է մոտ ժամանակներս։ Որպես կանոն, գոյություն ունի համակարգումն իրականացնող կազմակերպիչ երկրի կողմից հանդիպման ճշգրիտ ժամկետները հայտարարելու պրակտիկա»,-նշել է նա, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում հանդիպումը հետաձգվել է։

Կարդալ ավելին
1 441 442 443 444 445 636