Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ «Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը: Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է…
Կարդալ ավելինԳագիկ Ոսկանյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա Բաքվում դեկտեմբերի 11-ին
Ադրբեջանական դատարանում այսօր մեկնարկած Հայաստանի զինված ուժերի պահեստազորի գերի Գագիկ Ոսկանյանի գործով նիստը հետաձգվել է դեկտեմբերի 11-ին։ Դատավորը բացատրեց նրա իրավունքները։ Ոսկանյանին պետական միջոցների հաշվին տրամադրվում է փաստաբան (և թարգմանիչ)։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Գագիկ Աշոտովիչ Ոսկանյանի անձնական տվյալների մեջ նշվում է, որ նա ծնվել է 1983 թվականին Երևանում, ամուսնացած չէ և ունի միջնակարգ կրթություն։ Գրանցված է Երևանում՝ 17-րդ թաղամաս հասցեում։ Հայ պահեստազորի Գագիկ Ոսկանյանն օգոստոսին հայտնվեց ադրբեջանական կողմում և ձերբակալվեց։ Ոսկանյանը մեղադրվում է «ահաբեկչության,…
Կարդալ ավելինԹուրքիայում գնաճը հասել է 62 տոկոսի՝ այս տարվա ամենաբարձր մակարդակը
Թուրքիայի տարեկան գնաճը նոյեմբերին հասել է 61,98 տոկոսի։ Սա այս տարվա ամենաբարձր մակարդակն է։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով, ամսական կտրվածքով սպառողական գների գնաճը (ՍԳԻ) կազմել է 3,28%, ինչը ցածր է Reuters-ի հարցման կանխատեսված 3,9%-ից։ Սպասվում էր, որ նոյեմբերին տարեկան գնաճը կաճի մինչև 63%, այնուհետև տարին կավարտի 67%: Ակնկալվում է, որ գների աճը կհասնի գագաթնակետին մայիսին՝ 70-75%, նախքան անկումը, քանի որ դրամավարկային խստացման ցիկլը մոտենում է ավարտին: Տվյալները «ավելացնում են ապացույցներ, որ տնտեսությունում գնաճային ճնշումները շարունակում…
Կարդալ ավելինՈւզու՞մ ես թեթևացնել վարկային բեռդ
Տեղափոխի՛ր այլ ֆինանսական կազմակերպություններում գործող հիփոթեքային կամ անշարժ գույքի գրավադրմամբ վարկդ ԱՄԻՕ ԲԱՆԿ և օգտվի’ր 1.5% ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորման առաջարկից: Կրճատի’ր ամսական մարումներիդ չափը` երկարաձգելով վարկի ժամկետը և իջեցնելով վարկի տոկոսադրույքը` առանց հավելյալ վճարների: Առավելություններն են. վերաֆինանսավորում` 1.5% ցածր տոկոսադրույքով, վարկի ժամկետի երկարաձգում մինչև 3-10 տարի, հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման դեպքում վարկային գծի տրամադրման հնարավորություն, գրավադրման հետ կապված ծախսերի իրականացում Բանկի կողմից, անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Մանրամասների…
Կարդալ ավելինԳԻՆՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԻՑ (տեսանյութ)
Պրեմիերա . Գինու Համբույրից. Խոսքերի հեղինակ` Անի Հերունի Սաջյան Երաժշտությունը` Վահագ Ռաշի Երգը յուրահատուկ տեղ ունի իմ երգացանկում։ Երբ Անին ուղարկեց խոսքերը, միանգամից հասկացա, որ այն երգ է դառնալու։ Քանի որ այդ ժամանակահատվածում հոգեվիճակս շատ նման էր երգի խոսքերին։ Երևի բոլորի մոտ լինում են պահեր, երբ փորձում ես միայնակ մնալ ու կտրվել աշխարհից` մեկ գավաթ գինու հետ։ Այ հենց այդպես էլ ստեղծվեց երաժշտությունը, որը տևեց ընդամենը 5-10 րոպե։ Երգը երկար մնաց իմ երգադարակում, երբ մի…
Կարդալ ավելինՆաթանյահուն սպառնացել է ոչնչացնել Լիբանանը, եթե «Հեզբոլլահը» «սխալ կատարի»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն սպառնալիքներ է հնչեցրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ՝ ասելով, որ Լիբանանը «կկործանվի», եթե շարժումը մեծ պատերազմ սկսի Իսրայելի դեմ, գրում է Times of Israel-ը։ «Մենք մշտապես գործում ենք հյուսիսում՝ չնայած մեր դեմ գործելու «Հեզբոլլահի» բոլոր փորձերին: Մենք վերացնում ենք ահաբեկչական բջիջները, հեռացնում դրանք սահմանից և ոչնչացնում զինամթերքը։ Մենք կշարունակենք ուժեղ զսպումը հյուսիսում և լիակատար հաղթանակի կհասնենք հարավում»,- ասել է Նաթանյահուն։ «Մենք կվերականգնենք անվտանգությունը հյուսիսում և հարավում։ Եթե «Հեզբոլլահը» սխալվի և մտնի լայնածավալ…
Կարդալ ավելինԵղանակը կտաքանա. Սյունիքում կհասնի մինչեւ +26 աստիճանի
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և մառախուղ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-7 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևան քաղաքում դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում…
Կարդալ ավելինՀՌՀ անդամի պաշտոնում 2 թեկնածու է առաջադրվել
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Հասմիկ Հակոբյանի և Նունե Հախվերդյանի թեկնածությունը:
Կարդալ ավելինԴեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է(ֆոտոշարք)
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է: Այն ընդունվել է 1992թ-ին ՄԱԿ-ի կողմից, որը կոչ է անում աշխարհի երկրներին այդ օրը կազմակերպել միջոցառումներ հաշմանդաների խնդիրների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով, քայլեր ձեռնարկել հաշմանդամների պայմանները բարելավելու համար: Ինչպես «Progressarmenia.com -ին տեղեկացրեցին իրավապաշտպան ՀԿ-ից Հանրապետությունում կա 177 հազարից ավելի հաշմանդամ, որից 8 հազարից ավելին երեխաներ են: Հայաստանում հաշմանդամների խնդիրը մշտապես մնում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվում են բազմաթիվ ծրագրեր հաշմանդամների…
Կարդալ ավելինԴավիթ. Երևանի փողոցների բույրը (տեսահոլովակի պրեմիերա. ստորև)
Երգիչ Դավիթը երկրպագուներին է ներկայացրել իր նոր ՛՛Запах улиц Еревана՛՛ («Երևանի փողոցների բույրը») երգի տեսահոլովակը: Երևանյան էներգիտական եւ անցուդարձը ներկայացնող երգի խոսքերն ու երաժշտությունը Դավիթի համատեղ աշխատանքն է Ka-Re՝ Կակաջան Ռեջեպով-ի հետ։ «Երևանում յուրահատուկ էներգետիկա, ռոմանտիզմ եւ ջերմություն կա, որոնք տեղ են գտել այս երգում եւ տեսահոլովակում։ Մենք ցույց ենք տվել, որ Երեւանում սերն այլ է։ Երբ երգիչ Ka-Re-ն Հայաստանում էր, նրա մոտ առաջացավ միտք ներկայացնել երգ Երեւանի մասին, այդ ժամանակ անձրևոտ եղանակ էր, եւ…
Կարդալ ավելին