Հաղորդակցությունների ապաշրջափակման մանրամասները, որոնց մասին պարբերաբար խոսում են Բաքուն եւ Անկարան, մտահոգիչ են։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Նա հավելեց, որ Հայաստանն իր դիրքորոշումն է հայտնել, եւ Իրանի դիրքորոշումը նույնպես հայտնի է։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի սահմանին լարվածությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ կրակոցները, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը միանշանակ չեն նպաստում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը: Նա նշեց, որ Բաքվի այս գործողությունները կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարությունը,…
Կարդալ ավելինՕրեր առաջ Դիլիջան-Սևան տանող անտառային ճանապարհին հայտնաբերված մերկ եվ հոշոտված կնոջ դիակի ինքնությունը պարզվել է
2023թ․ հունիսի 6-ին՝ ժամը 14:30-ին, ՌԴ քաղաքացի կինը ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ դուստրը՝ 1999թ․ ծնված ՌԴ քաղաքացի Ելենա Սերգեևան, հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է ՀՀ, հանդիպել իր ծանոթ տղամարդուն և մինչ օրս դստեր մասին տեղեկություն չունի: Օրեր առաջ մենք ևս հրապարակել էինք , որ Դիլիջան-Սևան ճանապարհի անտառամիջյան հատվածում հայտնաբերվել է կնոջ չպարզված մերկ և հոշոտված դի: Այսօր ՔԿ-ի հաղորդմամբ տեղեկացանք , որ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական…
Կարդալ ավելինՀայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կճամփորդեն. համաձայնագիրը վավերացնելու հարցը քննարկվել է հանձնաժողովի նիստում
Անկախությունից ի վեր Վրաստանի հետ բարիդրացիական եւ գործընկերային հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկն է: Այս մասին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` հունիսի 19-ին կայացած արտահերթ նիստում ասել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի զեկուցման ընթացքում: Օրենքի նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ռազմավարությունից, համաձայն որի` Հայաստանը ցանկանում է ավելի խորացնել հարաբերությունները հարեւան…
Կարդալ ավելինԹուրքիայի Վանի նահանգում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Վան նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին Twitter-ում հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 12:54-ին Տուշպա շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,01 կմ խորության վրա։
Կարդալ ավելինԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող գործարանի ուղղությամբ․ ՊՆ
Այսօր՝ հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում է progressarmenia.com-ը Հայաստան ՊՆ մամուլից:
Կարդալ ավելինԱդրբեջանի ԱԳՆ-ն հեթական նկրտումներն է հնչեցրել Հայաստանի իքնիշխան տարածքի հանդեպ
Ադրբեջանի ԱԳՆ-ն գերատեսչության մամուլի քարտուղարի միջոցով հերթական նկրտումներն է հնչեցրել Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ։ «Երեկ Լաչինի անցակետում կրակ է բացվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողների ուղղությամբ, երբ երկրի ինքնիշխան տարածքում, Հաքարի կամրջի մոտ բարձրացվել է Ադրբեջանի դրոշը»,- գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ «Այդ կամուրջը կառուցվել է Ադրբեջանի կողմից բոլորովին վերջերս, եւ հավաստիացումն այն մասին, թե դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում, անհիմն է»,- նշել է Հաջիզադեն իր Թվիթերում։ Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի այս…
Կարդալ ավելինՀակոբ Արշակյանն ընդունել է հյուրանոցային եւ ավիացիայի ոլորտների օտարերկրյա խոշոր գործարարների
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 15-ին ընդունել է Sunrise Resorts and Cruises, SkyMax Holidays-ի հիմնադիր եւ նախագահ Հոսամ Էլ Շաերին, Skymax Holidays-ի գլխավոր տնօրեն Ամր Ազաբին եւ ISR Air ավիաընկերության տնօրեն Յոսի Յոսեֆին: Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին եւ կարեւորել նրանց այցը Հայաստան: Զրուցակիցները քննարկել են մեր երկրում նոր հյուրանոցային համալիրների, բնակելի թաղամասերի եւ դրանց կից ենթակառուցվածքների կառուցման հնարավորությունները: Այս համատեքստում հաշվի է առնվել մեր երկիր այցելող զբոսաշրջիկների ու Հայաստան տեղափոխվող օտարերկրացիների ավելացող…
Կարդալ ավելինԱրմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանը որոշումը կհրապարակվի վաղը. փաստաբան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանը որոշումը կհրապարակվի վաղը՝ 12:00-ին: Այս մասին լրագրողներին հայտնեց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Փաստաբանը նշեց, որ քննիչը չի կարողացել պատասխանել իր եւ Աշոտյանի հարցերին, դատավորը դա շատ լավ հասկանում է, սակայն ինքն առանձնապես հույսեր չունի՝ հաշվի առնելով, թե ինչի համար է հակակոռուպցիոն դատարանը ստեղծվել: Աթանեսյանը նշեց, որ Արմեն Աշոտյանը մարտական է տրամադրված, նրան տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր: Աշոտյանն այս գործընթացը որակում է որպես քաղաքական հետապնդում: Նշենք,…
Կարդալ ավելինՎանաձորում, հրազենի գործադրմամբ, ինքնասպանություն է գործել տեղի ալրաղացի գործադիր տնօրենը
Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան 2/12 հասցեում՝ Ford Transit մակնիշի ավտոմեքենայում, տղամարդու դի կա: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և այլ ծառայողներ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու…
Կարդալ ավելինԱզգային ժողովն ի գիտություն է ընդունել 2022թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը
ՀՀ Ազգայն ժողովը հունիսի 15-ին ի գիտություն է ընդունել 2022թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը։ Հաշվետվության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 2022թ. գրանցվել է 12,6 տոկոս տնտեսական աճ։ Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 4-րդ տեղն աշխարհում։
Կարդալ ավելին