Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել են ռուսական ռազմական ինքնաթիռների համար իրենց օդային տարածքը փակելու մասին։ Ադրբեջանական The Azeri Times պարբերականը տեղեկացրել է, որ Թուրքիայից հետո իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար փակել է նաեւ հարեւան Ադրբեջանը։ Պարբերականի տվյալներով՝ դա կապված է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմական բեռների փոխադրումը խախտելու մտադրության հետ։ «Ադրբեջանը փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար։ Արդյունքում՝ ռուսական ինքնաթիռները, որոնք Հայաստանից Ռուսաստան ռազմական բեռներ էին փոխադրում, ստիպված էին թռչել Իրանի եւ…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում մայիսի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422874-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Վերջին մեկ օրում կատարվել է 2064 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3055957 է: Փաստացի այս պահին բուժվում է 566 պացիենտ, նվազել է 515-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412003 անձ` վերջին մեկ օրում 518 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների…
Կարդալ ավելին« Մեր բոլորիս պարտքն է՝ օրհասական պահերին համախմբվել մեր հայրենիքի փրկության համար»
Հանուն Արցախի փրկության « Դիմադրություն» համաժողովրդական ինքնաբուխ շարժմանը միացել են շատ մտավորականներ , արվեսագետներ , մեր լրատվամիջոցը հանդիպեց Սարդարապատից դեպի Էջմիածին ժողովրդի քայլարշավին միացած դերասան-դրամատուրգ Լիաննա Անթառանանին: Մեր այն հարցին թե ի՞նչով է պայմանավորված իր որոշումը շարժմանը միանալու համար տիկին Անթառանյանը նկատեց՝ -Որոշեցի այս անգամ գնալ և միանալ մեր ժողովրդի ինքնաբուխ շարժմանը և շարունակել գնալ նրանց հետ մինչև վերջ: Անցյալ տարվանից սկսվել էր այս շարժումը ընտրությունների արդյունքերի հետևանքով պայմանավորված, սա ազգային շարժում է և ես բարոյական…
Կարդալ ավելինԵրկրաշարժ Հայաստանում. երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում` 3-4 բալ
Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 19:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 14 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռի մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում 3-4 բալ, ինչպես նաև…
Կարդալ ավելինԵրևանի կենտրոնում ծեծի են ենթարկվել Պետական եկամուտների կոմիտեի բաժնի պետի տեղակալը, գլխավոր հարկային տեսուչները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում «բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Նշված նյութերը նախապատրաստվում են ապրիլի 29-ին ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով: Այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ Մաշտոցի պողոտայում գործող «Ածուխ» ռեստորանի մոտ ծեծի են ենթարկել իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնող պետական կառույցի աշխատակիցներին: Նույն օրը՝ ժամը 16:00 –ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները «Ածուխ» ռեստորանի մոտից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով…
Կարդալ ավելին«ԱԱԾ նախազգուշացումը վկայում է, որ հանրահավաքը լինելու է բազմամարդ ու հուժկու». Միքայել Համբարձումյան
Որովհետեւ չեմ հավատում դրա անաչառությանը, երկրորդ՝ չեմ հավատում, որ այդ հանձնաժողովն ունի այն գործիքակազմը, որով հնարավոր կլինի լիարժեք իրականացնել այդ քննությունը: Նույնիսկ, երբ ծանր ինչ-որ հանցագործություն էր տեղի ունենում, ու ես զբաղվում էի դրա բացահայտմամբ, հնարավոր չէր լինում ապահովել արդյունավետություն, եթե չէր լինում օպերատիվ ստորաբաժանման որակյալ ուղեկցում: Սրանք լրջագույն գործիքներ են, որոնց համակցությամբ կարող ես հասնել ճշմարտության բացահայտմանը: Իմ կարծիքով հանձնաժողովը չունենալով օպերատիվ եւ քննչական մարմնի գործիքակազմ՝ ուղղակի չի կարողանալու խնդիրը լուծել: Ձեր առաջին հարցը…
Կարդալ ավելինԶոհված զինծառայողների ծնողների ակցիան Դատախազության դիմաց
Զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 30-ին, հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի առջեւ։ Նրանք պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցվի քրեական գործ, նա կալանավորվի, իսկ իրենց էլ տրվի կարգավիճակ՝ որպես տուժողի իրավահաջորդ։ Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից ծնողներին տեղեկացրել էին, որ կոնկրետ վարչապետի մասով միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե և հինգ օր հետո միայն պարզ կլինի, թե ինչ գործողություններ են կատարվելու։ Հավելենք նաեւ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գեղամ Նազարյանը երեկ ֆեյսբուքյան…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում մայիսի 1-ին` ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422871-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Վերջին մեկ օրում կատարվել է 2629 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 053 893 է: Փաստացի այս պահին բուժվում է 1081 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 411 485 անձ` վերջին մեկ օրում 435 անձ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի…
Կարդալ ավելինՄայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին եւ իրավապահ մարմիններին զերծ մնալ սադրանքներին տրվելուց
Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվկան կենտրոնից` ի պատասխան հանրահավաքին հոգևորականների մասնակցության հարցերին: «Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար: Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հանդես բերել զգոնություն ու խիստ պատասխանատվություն և զերծ մնալ…
Կարդալ ավելինՄհեր Գրիգորյանը և Իրանի նախարարը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը: Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԻԻՀ նախարարի այցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ և Կառավարության անունից ընդգծել բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարևորվել են առևտրաշրջանառության աճի խթանման, ինչպես նաև մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերի դյուրինացման շուրջ ընթացող քննարկումները: Անդրադարձ…
Կարդալ ավելին