Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2023 թվականի նոյեմբերի 28-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն)։ Ուսումնասիրվել են Հաստատության բնակելի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատողների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին: Այցի արդյունքում արձանագրվել են նախորդ մշտադիտարկման չհայտարարված այցից հետո վեր հանված խնդիրների հետ կապված…
Կարդալ ավելինԱլավերդիում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցածը «ոստիկանական հեղաշրջում» է․ «Ապրելու երկիր» կուսակցություն
Ալավերդիում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցածը «Ապրելու երկիր» կուսակցությունը որակում է որպես «ոստիկանական հեղաշրջում»։ Այս մասին ասված է կուսակցության հայտարարության մեջ: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Նախորդ տարի տեղի ունեցած ընտրությունների արդյունքում «Ապրելու երկիր» կուսակցությունը, համագործակցելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ, ստանձնել է համայնքի կառավարումը՝ համայնքի ղեկավար ընտրելով Արկադի Թամազյանին։ Մեկ տարի է՝ իշխանություններն ամենատարբեր լծակներով փորձում են խոչընդոտել համայնքի ղեկավարի և իր թիմի աշխատանքները՝ վնասելով համայնքի զարգացմանը։ Համայնքում իշխանությունը ստանձնած թիմի ավագանու անդամների նկատմամբ մի քանի…
Կարդալ ավելինՔՊ-ն միակողմանի խզում է «Բալասանյան դաշինքի» հետ հուշագիրը. Գյումրու փոխքաղաքապետերը հրաժարական կտան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 30.10.2021թ.-ին ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը։ ՔՊ-ի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։ Նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը եւ թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում:…
Կարդալ ավելինՄոսկվան դեռ պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել. Պեսկով
Մոսկվան դեռ պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն նախորդ երկխոսությունն ընդհատվել էր ուկրաինական կողմից։ Այս մասին RTVI հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Коммерсант-ը։ «Նախագահը բազմիցս ասել է, որ մեզ համար գլխավորը մեր նպատակներին հասնելն է։ Եվ, իհարկե, մենք կնախընտրեինք դա անել առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք բանակցություններին»,- ասել է Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ուկրաինան ինքն է ընդհատել…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կազմել է 402.95 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 436.48 դրամ (նվազել է 1.55 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 509.17 դրամ (նվազել է 1.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 405-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 427-436 դրամով,…
Կարդալ ավելինՀայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի Թագավորության վարչապետ Սրեթհա Թավիսինին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Թաիլանդի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության և հարգանքի վրա։ Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցությունն օժտված է առավել ընդլայնման և դիվերսիֆիկացման մեծ ներուժով։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի համատեղ ջանքերով նոր զարկ հաղորդել երկկողմ օրակարգին՝ ի շահ…
Կարդալ ավելինՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ համաձայնության գալու պայմաններ են ստեղծվել. Բայրամով
«Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հիմնական տարրերի նախաձեռնող, շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում այն բանից հետո, երբ վերջ դրվեց մեր տարածքներում հայկական զինված ուժերի և անջատողական ռեժիմի ներկայությանը, պայմաններ ստեղծվեցին խաղաղության համաձայնագրի համաձայնեցման համար»։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմանի հիմքով սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման…
Կարդալ ավելինԵվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում պահպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին պահպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ սեփական տներ վերադառնալու տեղահանվածների իրավունքը, հայտարարել է Միության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչը՝ պատգամավորներից մեկի գրավոր հարցին ի պատասխան։ Հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ Բրյուսելը նաև կոչ է անում տեղում մշտական միջազգային ներկայություն ապահովել: «Ղարաբաղի հայերի սեփականությունն ու մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանվեն», – ասել է նա։ Բորելը հիշեցրել է, որ Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական հարձակումը…
Կարդալ ավելինԱյն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է. Արման Թաթոյան
Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է՝ քաղաքացիների կողմից անմիջականորեն ընտրված ներկայացուցչական մարմնին՝ ավագանուն և համայնքի ղեկավարի պաշտոնին ապօրինի տիրանալու միջոցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը: «Սա ակնհայտ ոտնձգություն էր իր համայնքում իշխանություն ձևավորած ժողովրդի քաղաքական իրավունքների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նկատմամբ։ Այն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է՝ որպես ժողովրդավարության էական հիմք և կազմում է սահմանադրական կարգի անբաժան մասը։ Սահմանադրական կարգի և քաղաքացիների…
Կարդալ ավելինՀոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում ՄԱԿ-ի 130 աշխատակից է սպանվել
Գազայում ՄԱԿ-ի օգնության գործակալությունը՝ UNRWA-ն, հաստատել է իր ևս 19 աշխատակիցների մահը, հայտնում է CNN-ը։ Հոկտեմբերի 7-ից ի վեր UNRWA-ի 130 աշխատակից է սպանվել, ասվում է ամենօրյա թարմացման մեջ: Գործակալությունը, սակայն, ավելի մանրամասն տեղեկատվություն չի տրամադրել, թե որտեղ և երբ է մահացել ևս 19 մարդ։ Գործակալությունը հայտնել է, որ մոտ մեկ միլիոն տեղահանված մարդիկ ապաստան են գտել Գազայի կենտրոնական և հարավային 99 գործակալությունների վայրերում, ներառյալ Խան Յունիս և Ռաֆահ շրջանները: Նշվել է նաև, որ Գազայի…
Կարդալ ավելին