Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանն այդպիսով անտեսում է ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող հրամանը՝ կապված ԼՂ անարգել մուտք ապահովելու հետ։ «Բացի այդ, Բաքվից անմարդկային ու ցինիկ հայտարարություններ են հնչում, թե խաղն ավարտված է»,–գրել է Կոստանյանը։ Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս…
Կարդալ ավելինՄարդկանց սովամահության հասցնելու ճանապարհո՞վ են ուզում հասնել ինտեգրացիայի. Սյունիքի մարզպետը՝ դեսպաններին
Բեռնատարները սպասում են Լաչինի միջանցք մտնելուն, եթե Ադրբեջանն այդ հնարավորությունը տա, սակայն արդեն երկրորդ օրն է, որ հումանիտար բեռները կանգնած են Կոռնիձորում: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, Կոռնիձորում դիմելով Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը: Իր հերթին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասաց. «Ուրախ եմ, որ եկել եք այստեղ՝ տեղում տեսնելու, ծանոթանալու իրավիճակին: Նախեւառաջ, ուզում եմ տեղեկացնել, որ Հակարի կամուրջը այս մասում է, որը կարող եք տեսնել եւ որն արգելափակված է Ադրբեջանի կողմից:…
Կարդալ ավելինՎարչապետին են ներկայացվել Գեղարքունիքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Գավառում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և պաշտոնատար այլ անձինք: Նախ զեկուցվել են 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել է 430 հայտ, որից…
Կարդալ ավելինԵրևանում բացվեց Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում ներկա է գտնվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նախարարներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և պաշտոնատար այլ անձինք: Իր խոսքում վարչապետը նշել է, որ կան բազմաթիվ դե ֆակտո հարցեր, որոնց մարդիկ մի երկրից այլ երկիր տեղափոխվելու պարագայում բախվում են, խնդիրներ ունենում: «Եվ մենք քննարկումներում արձանագրեցինք, որ…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի՝ ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության արդյունքները» օրակարգով։ Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերն անչափ կարևոր են զինված ուժերի մարտունակության ամրապնդման գործում։ Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր և առաջիկայում ևս կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես կբարձրացնեն զինծառայողների մարտական պատրաստության աստիճանը: Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների…
Կարդալ ավելինԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՉԺՀ ՊՆ Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակությանը
Հուլիսի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակությանը՝ Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանի գլխավորությամբ: Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկա մակարդակը, հատկապես՝ ռազմական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում, միաժամանակ ողջունել են երկու պետությունների կրթական հաստատությունների միջև սերտ կապերի ստեղծումն ու ամրապնդումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության հետագա…
Կարդալ ավելինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ումանգ Ռավաթին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մեհդի Ռաիսիին Հայաստանում ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության համար,ինչպես նաև շնորհավորել Ումանգ Ռավաթին նշանակման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հիմնադրամի և Հայաստանի կառավարության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս շարունակական կլինեն: Ումանգ Ռավաթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար…
Կարդալ ավելինԲեռնատարները հասան Կոռնիձոր, սպասում են ռուսական կողմի արձագանքին
Հայաստանի կողմից Արցախին ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը՝ 19 բեռնատար, հասել է Կոռնիձոր «Կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ նրանց միջնորդությամբ բեռները Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար, սպասում ենք պատասխանի։ Այս գործընթացը պահանջում է ըմբռնում եւ համբերատարություն։ Պարզաբանման փուլում ենք, հենց նորություն լինի՝ կտեղեկացնենք։ Բեռնատարները կմնան այստեղ մինչեւ ստանանք որոշակի պատասխան, եւ կորոշենք հետագա քայլերը»,- Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 26-ին,…
Կարդալ ավելին360 տոննա կենսական անհրաժեշտ սննդամթերք է առաքվել Լեռնային Ղարաբաղ բացառապես մարդասիրական նպատակներով․ Փաշինյան
Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «360 տոննա կենսական անհրաժեշտ սննդամթերք է առաքվել Լեռնային Ղարաբաղ բացառապես մարդասիրական նպատակներով»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռո արդեն 3 ժամից ավելի է սպասում է Հակարիի կամրջի մոտ: Ադրբեջանական կողմը չի թույլատրում բեռնատարների մուտքն Արցախ:
Կարդալ ավելինՎարչապետի խոսնակի արձագանքը Հաջիեւի հայտարարությանը
Նախօրեին կյայացած ասուլիսում վարչապետի հնչեցրած հայտարարությանը ավելացնելու բան չկա: Այս մասին փոխանցում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի այն հայտարարությանը, թե Բրյուսելում հուլիսի 15-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել հումանիտար բեռները Աղդամի ճանապարհով Արցախ հասցնելու վերաբերյալ: «Վարչապետը նախօրեին կայացած ասուլիսում անդրադարձել է այդ թեմային՝ նշելով, թե ինչի շուրջ են բանակցել Բրյուսելում՝ այդ համատեքստում հղում անելով նոյեմբերի 9-ի…
Կարդալ ավելին