progressarmenia com-ին ՊՆ փոխանցմամբ հուլիսի 26-ին` ՀՀ ռազմական կցորդների ամենամյա հավաքների շրջանակում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները: Նախարար Պապիկյանը ռազմական կցորդներին ներկայացրել է ՊՆ բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղությունները և, ամփոփելով հավաքները, տվել է համապատասխան հանձնարարականներ:
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
progressarmenia.com -ին ՊՆ փոփխանցում է, որ երեկ ՝ հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեն: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:
Կարդալ ավելինՄիջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է․ Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տասրածել քաղաքական նպատակներին հասնելու համար շրջափակումն ու սովն օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ: «Խստորեն դատապարտում ենք սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը: Կրկին շեշտում ենք, որ պաշարման մեջ գտնվող Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ մարդասիրական բեռների ներկրմանը դիտավորյալ խոչընդոտումը, ինչպես նաև խաղաղ բնակչությանը սով, տառապանքներ և զրկանքներ պատճառելուն ուղղված կանխամտածված գործողությունների իրականացումը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և որակվում է…
Կարդալ ավելինՊահանջում ենք ՀՀ իշխանություններից հրաժարվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրությունից. պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարեց, որ Արցախի շրջափակման ընթացքում 2023 թվականին ավելի մեծ ծավալի գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել, քան 2020 թվականի պատերազմից հետո երկու տարիներին: «Այդ ամենը կատարվել է ադրբեջանական զինված ուժերի կրակի տակ եւ մեր քաղաքացիների կյանքի ու մահվան գնով: Մեր աշխատանքի արդյունքն է, որ ավելի քան 40 օր ապրելով լիակատար շրջափակման պայմաններում, Արցախի ժողովուրդը կարողանում է գտնել որոշակի սնունդ՝ սովի չմատնվելու համար: Ցավոք արդեն տեւական օրեր է, հասկանալի…
Կարդալ ավելինԽոշոր հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. Հրդեհաշիջմանը ներգրավվել է 4 ջրատար
Հուլիսի 25-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Նախնական տվյալներով 5000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար։
Կարդալ ավելինԳնացեք, բադրիջան ցանեք. Փաշինյան, բայց դեռ արցախցիներին ծանոթ չէ մի բանաձև , որ առանց ջիր բադրիջան ցանի ու կանաչի , այն էլ բազմաբնակարան շենքի երրորդ հարկում.արցախցու պատասխան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր կայացած մամուլի ասուլիսին հնչած բազմաթիվ հարցերից հունից հանեց արցախցիների բողոքի և հոխորտանքի ձայնագրությունն ուղղված վարչապետին: Արցախցի կինը հիշեցրեց լուսանկարը, որում Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ներկայացրել էր իրենց այգում աճեցրած բանջարեղենից պատրաստված ընթրիքը եւ վրդովմունքով արձանագրեց, որ մինչ արցախցիները հացի խնդիր ունեն, նա նման լուսանկարներ է տարածում։ «Ի՞նչ ուտելիք է ցույց տվել կինս՝ մեր բակում աճած լոլիկ, բամիա, սմբուկ։ Ինչ-որ մեկն ուզո՞ւմ է ասել՝ հուլիսին Ղարաբաղում լոլիկ, սմբուկ, բամիա չկա, իսկ…
Կարդալ ավելինՄոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Եռակողմ հանդիպմանը նախորդել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկում են Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի պատրաստումը, ինչպես նաեւ այլ հարցերի լուծման հնարավոր տարբերակները։ Բացի այդ, նախարարները նախատեսում են անդրադառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ…
Կարդալ ավելինՀայաստանի իշխանություններին կոչ եմ անում ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում. Արայիկ Հարությունյան
Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը կշարունակի պայքարել ինքնորոշման համար, եւ Հայաստանի իշխանություններին կոչ է արել զգույշ լինել արտահայտություններում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելու հարցերում։ «Ոչ մի երկիր չի կարող զրկել մեզ ինքնորոշման իրավունքից։ Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում։ Ինքնորոշման իրավունքը միջազգային նորմ է, մեր իրավունքը, որը մենք օգտագործում ենք նաեւ այսօր»,- ասել է Հարությունյանը երկուշաբթի օրվա մամուլի ասուլիսում՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին։ Նա նշել է, որ անկախ որեւէ հայտարարությունից՝…
Կարդալ ավելին«Մարեց, հոգին հանդարտվեց…» . մահազդող գրառում է կատարել «ԴԱՆԱՐՄԵՆ» ասոցացիայի նախագահի ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
«Մարեց, հոգին հանդարդվեց, Լուիզաս՝ քույրիկիս ավագ երեխան լքեց այս անարդար կյանքը, ոչ մի բժիշկ այդպես էլ չհասկացավ իր ցավը:Դաժան, անժամանակ ու դաժան, ցավը տարավ իմ լույս, իմ բարի, իմ մարդասեր ու աննման գանձին։Հոգիդ թող լույսերի մեջ մնա իմ աղջիկ, իմ Լուիզա»,-ասված է գրառման մեջ: progressarmeni.com խմբագրությունն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում տիկին Աննայի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին անժամանակ կորստի համար:
Կարդալ ավելինԱլիևը վստահեցրել է, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու, նման միտում Բաքուն չունի. Իրանի արտգործնախարար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այն վստահությունն է տվել Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, որ միտում չունի այդ միջանցքը ստեղծի, կամ արգելքներ ստեղծի ՀՀ-ի համար այդ առումով: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Թեհրանում հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ: «Մենք էլ մեր Հայաստանի մեր գործընկերներ հետ խոսեցինք, որ երբեք չեն ցանկացել փակել Ադրբեջան- Նախիջեւան հաղորդակցական միջոցը»,- ասաց նա: Իրանի արտգործնախարարը նշեց, որ Իրանի եւ ՀՀ…
Կարդալ ավելին