ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 19-ին, կազմել է 405.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.10 դրամ (նվազել է 0.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.07 դրամ (նվազել է 0.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.58 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 402-404 դրամով, վաճառվում է 408-409 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 433-437 դրամով,…
Կարդալ ավելինԱյսօր Հրանտ Դինքի մահվան 17–րդ տարելիցն է
Այսօր՝ հունվարի 19-ին, լրանում է Հրանտ Դինքի մահվան 17-րդ տարելիցը։ Հրանտ Դինքը Թուրքիայի երևելի մտավորականերից մեկն էր, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով: Պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայում հայերենով և թուրքերենով տպագրվող միակ շաբաթաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ՝ հետևից գլխին արձակված հրազենային երեք կրակոցից, ազգային հողի վրա։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը…
Կարդալ ավելինՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման դեկտեմբերի ցուցակներում ներառված հերթական համարները
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2023 թվականի դեկտեմբեր ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը տրամադրվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով: Այս մասին տեղեկանում է Միասնական սոցիալական ծառայությունից:
Կարդալ ավելինԽաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար. Միրզոյան
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին իր հայտարարության մեջ: Նա նաեւ նշել է. «Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերները կիսում են այն նույն մոտեցումը, որ խաղաղությունը պահանջում է անսասան հանձնառություն և իրական շահագրգռվածություն երկարաժամկետ…
Կարդալ ավելին2023-ին ԿԽՄԿ-ն հարազատներին փնտրողներից շուրջ 3300 անհատական այցելություն և հեռախոսազանգ է ստացել
2023թ.-ին ԿԽՄԿ-ն իրենց հարազատներին փնտրող ընտանիքներից շուրջ 3300 անհատական այցելություն և հեռախոսազանգ է ստացել. X-ի միկրոբլոգում տեղեկացնում է ԿԽՄԿ Հայաստանի պաշտոնական էջը։ «Անցյալ տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԿԽՄԿ-ն ստացել է շուրջ 3300 անհատական այցելություն և հեռախոսազանգ՝ իրենց հարազատներին փնտրող կամ որևէ տեղեկատվության կարիք ունեցող ընտանիքներից»,-գրել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից:
Կարդալ ավելինԿարելի՞ է սմարթֆոնը լիցքավորել գիշերը
Ժամանակակից սմարթֆոնները գիշերը կարելի է դնել լիցքավորման, սակայն կա մեկ կարևոր պայման․ պետք է օգտագործել սմարթֆոնի բնօրինակ լիցքավորիչն իր աշխատող մալուխով։ Նման կարծիք է հայտնել Zecurion վերլուծական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ուլյանովը։ Նրա խոսքով՝ գիշերը հեռախոսը լիցքավորելն ավելի նախընտրելի է, քանի որ եթե օգտատերը հեռախոսը լիցքավորում է ցերեկը, ապա հնարավոր է, որ այն անընդհատ միացնի հոսանքին և անջատի հոսանքից, իսկ դա կարող է բացասաբար ազդել մարտկոցի վիճակի վրա և կրճատել դրա շահագործման ժամկետը։ Բացի դրանից, սմարթֆոնի…
Կարդալ ավելին«Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» Նարինե Առաքելյանի ցուցահանդեսը
«Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» ցուցահանդեսը կներկայացվի… 2024 թվականի հունվարի 30-ից մարտի 3-ը, Ժամանակակից արվեստի թանգարանի նոր վերանորոգված և լուսա-տեղնիկայով վերազինված ժամանակավոր ցուցադրությունների սրահում (Երևան, Մաշտոց 7) ժամանակակից նկարչուհի Նարինե Առաքելյանի «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» խորագրով անհատական ցուցահանդեսը /համադրող՝ Անտոն Լևախին/: «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը. Նարինե Առաքելյանի ճանապարհորդությունն է դիցաբանությունից դեպի Մետավերս»: Նարինե Առաքելյանը հրավիրում է արտասովոր ճամփորդության՝ իր «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» անհատական ցուցահանդեսով։ Այս պատմությունն միախառնում է բնությունը, առասպելաբանությունը և թվային նորարարությունը՝ ստեղծելով արվեստի հետաքրքիր նախագիծ, որն առնչվում…
Կարդալ ավելինՓոխանցումներ AMIO-ից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ
Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի: Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%: Քեզ համար է նաև ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ փոխանցում ստանալու նորարար, անվճար և հեռահար տարբերակը: Այսուհետ AMIO MOBILE հավելվածի միջոցով կարող ես ստանալ արագ դրամական փոխանցում՝ լրացնելով «Փոխանցման ստացման հայտը»: Հարկավոր է կատարել ընդամենը մի քանի պարզ քայլ՝ նշելով փոխանցման տվյալները (համակարգ,…
Կարդալ ավելինԳլխավոր դատախազը նոր կադրային փոփոխություններ է արել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվարի 11-ի, 12-ի, 15-ի և 17-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Վահագն Պողոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Մամիկոն Մարտիրոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից: Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազ…
Կարդալ ավելինՌԴ ԱԳՆ. Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայումը Սյունիքում՝ Նախիջևան տանող ճանապարհին
Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայումը Սյունիքում՝ Նախիջևան տանող ճանապարհին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ՝ մենք չպետք է ամաչենք 2020-2022 թվականներին ստորագրված եռակողմ հայտարարությունների գնահատման կարևորության հարցում։ Շատ տխուր է, որ Հայաստանի համար շահավետ այնպիսի գործնական բան, ինչպիսին է Սյունիքի մարզով երթուղու բացումը, դեռ մնում է թղթի վրա»,- ասել է Լավրովը։ Պատճառը, ըստ նրա, Երևանի դիրքորոշման մեջ է. ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով, ինչ-որ մեկն այս հարցում Երևանին խորհուրդներ է…
Կարդալ ավելին