Հանուն Արցախի փրկության « Դիմադրություն» համաժողովրդական ինքնաբուխ շարժմանը միացել են շատ մտավորականներ , արվեսագետներ , մեր լրատվամիջոցը հանդիպեց Սարդարապատից դեպի Էջմիածին ժողովրդի քայլարշավին միացած դերասան-դրամատուրգ Լիաննա Անթառանանին: Մեր այն հարցին թե ի՞նչով է պայմանավորված իր որոշումը շարժմանը միանալու համար տիկին Անթառանյանը նկատեց՝ -Որոշեցի այս անգամ գնալ և միանալ մեր ժողովրդի ինքնաբուխ շարժմանը և շարունակել գնալ նրանց հետ մինչև վերջ: Անցյալ տարվանից սկսվել էր այս շարժումը ընտրությունների արդյունքերի հետևանքով պայմանավորված, սա ազգային շարժում է և ես բարոյական…
Կարդալ ավելինԱրցախ
Երևանի կենտրոնում ծեծի են ենթարկվել Պետական եկամուտների կոմիտեի բաժնի պետի տեղակալը, գլխավոր հարկային տեսուչները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում «բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Նշված նյութերը նախապատրաստվում են ապրիլի 29-ին ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով: Այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ Մաշտոցի պողոտայում գործող «Ածուխ» ռեստորանի մոտ ծեծի են ենթարկել իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնող պետական կառույցի աշխատակիցներին: Նույն օրը՝ ժամը 16:00 –ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները «Ածուխ» ռեստորանի մոտից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով…
Կարդալ ավելինԶոհված զինծառայողների ծնողների ակցիան Դատախազության դիմաց
Զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 30-ին, հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի առջեւ։ Նրանք պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցվի քրեական գործ, նա կալանավորվի, իսկ իրենց էլ տրվի կարգավիճակ՝ որպես տուժողի իրավահաջորդ։ Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից ծնողներին տեղեկացրել էին, որ կոնկրետ վարչապետի մասով միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե և հինգ օր հետո միայն պարզ կլինի, թե ինչ գործողություններ են կատարվելու։ Հավելենք նաեւ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գեղամ Նազարյանը երեկ ֆեյսբուքյան…
Կարդալ ավելինՄայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին եւ իրավապահ մարմիններին զերծ մնալ սադրանքներին տրվելուց
Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվկան կենտրոնից` ի պատասխան հանրահավաքին հոգևորականների մասնակցության հարցերին: «Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար: Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հանդես բերել զգոնություն ու խիստ պատասխանատվություն և զերծ մնալ…
Կարդալ ավելինԲարձր եմ գնահատում ձեր հայտարարությունը. Փաշինյանը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 29-ին ընդունել է Արցախի Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Նա իր խոսքում, մասնավորապես նշեց, որ թե 44-օրյա պատերազմից առաջ, թե հետո Հայաստանը մշտապես իր աշխատանքները կոորդինացրել է Արցախի հետ: «Կարևոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն մեր ծրագրերի, անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող բանակցությունների բովանդակությանը և ընթացքին, մարտահրավերներին և հնարավորություններին: Այս սկզբունքը պահվել է միշտ, և շարունակելու է այդպես լինել: Գիտեք, ես…
Կարդալ ավելինԱրմեն Գրիգորյանը Բրյուսելում կհանդիպի Ալիևի օգնական Հաջիևի հետ. «Ազատություն»
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ: Այս մասին «Ազատություն» ռադի «Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», – ասել է Արմեն Գրիգորյանը` հնարավոր համարելով, որ սրան կարող է հաջորդել Փաշինյան-Ալիեւ հանդիպումը: ոկայանին տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաեւ քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», – նշել է ԱԽ…
Կարդալ ավելինՀայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 13-ին, Դուշամբեում. Արարատ Միրզոյանը համաձայնել է
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ ԱԳ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին: ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև…
Կարդալ ավելինՍարդարապատից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման մասնակիցների քայլերթը դեպի Երևան. Սա 4-րդ խումբն է
Արմավիրի մարզից՝ Սարդարապատի հուշահամալիրի մոտից այսօր՝ ապրիլի 28-ին, սկսվեց «Դիմադրություն» շաժման 4-րդ խմբի քայլերթը դեպի Երևան։ «Անցնող 4 օրերին տարբեր վայրերից իրազեկման երթերն արդեն մեկնարկել են։ 4 վայրն էլ խորհրդանշական է. սկսվեց Տավուշից, որը եղել է հերոսական, ցավոք սրտի, այս շաբաթներին իշխանությունը չի խորշում խոսել անգամ տարածքային զիջումների մասին, բզիկ-բզիկ անել սահմանապահ Տավուշը։ Երկրորդ վայրը նույնպես խորհրանշական է՝ Տիգրանաշենը, Երասխի բարձունքը։ Իշխանությունը խոսում է Երասխում հայելային հետքաշման մասին, որը վտանգելու է հայոց աշխարհը։ Երրորդ վայրը…
Կարդալ ավելինՏիգրանաշենը հայկական է և հայկական էլ մնալու է. ընդդիմության երկրորդ խումբը Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան
Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) բնակավայրից այսօր «Հայաստան» խմբակցության սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը, դաշնակցական երիտասարդներ ու մի խումբ քաղաքացիներ շարժվեցին դեպի Երևան։ «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանն ու Արցախն ապրում են վճռորոշ օրեր։ Այսօր, առավել քան երբևէ մեզանից պահանջվում է միասնական ու վճռական լինել, արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար։ Իսկ մինչ այդ մենք պետք է հեռացնեն այն մարդկանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել Արցախը թողնել Ադրբեջանի կզմում, պատրաստ են ամեն օր Գեղարքունիքից, Սյունիքից, Հայաստանի այլ տարածքներից…
Կարդալ ավելինԴիմադրության շարժման իրազեկման ակցիան լուսանկարներով
«Դիմադրություն» շարժումը նախօրեին իրազեկման երթ է անցկացրել Երեւանում, այսօր այն շարունակվելու է Սասունցի Դավիթ արձանի մոտից՝ ժամը 19.30-ից: Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան Իջեւանից մեկնարկել է երթը դեպի Երեւան, որին մասնակցել են նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Այսօր առավոտյան Տիգրանաշենից դեպի Երեւան է շարժվելու «Դիմադրության շարժման» հաջորդ խումբը: Հիշեցնենք, որ երեկվա երթի մեկնարկը տրվել էր Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից։ Մինչեւ «Դիմադրություն» շարժման մեկնարկը Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական Միության եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները…
Կարդալ ավելին