Նախագծի նպատակն է նախատեսել պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ կհամարվեն ինքիշխանությունից հրաժարվելու, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություներ կատարելը եւ դրան ուղղված կոչ անելը: Հիմնական զեկուցողի խոսքով…
Կարդալ ավելինԱԺ
Գործադիրը լրացում է առաջարկում «Հանրային ծառայության մասին» օրենքում. հանձնաժողովը կողմ է քվեարկել առաջարկին
Կառավարության անդամն իր լիազորությունները ստանձնում եւ դադարեցնում է ՀՀ նախագահի հրամանագրի հրապարակման պահից: Թեեւ նշված մասերով նախատեսված է` ո՞ր պահից է Կառավարության անդամը ստանձնում եւ դադարեցնում իր լիազորությունները, սակայն պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ Կառավարության անդամը նշանակվում եւ ազատվում է ՀՀ նախագահի հրամանագրով: Այս օրենքով սահմանված չեն վարչապետի որոշմամբ հանրային պաշտոնին նշանակված եւ ազատված անձի լիազորությունների ստանձման եւ դադարեցման պահը կանոնակարգող հարաբերությունները: Ելնելով վերոնշյալից` օրենքը լրացվել է նոր կետով,…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքը եւ արդյունքները
Այսօր խորհրդարանում տեի ունեցան արտահերթ նիստ , որի ընթացքում վարչապետ Փաշինյանը նշեց՝ անհրաժեշտ է անդրադառնալ ոչ միայն 2022 թվականին կատարված արդյունքներին եւ խնդիրներին, այլ նաեւ ապագայի այն նախագծին, որը ՀՀ կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին. ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի՝ ապրիլի 18-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ: Ներկայացնելով զեկույցը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է….
Կարդալ ավելինՌուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ: Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Էրիկա Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորման գործընթացին: Կողմերն ընդգծել են այս ամռանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության շուտափույթ իրագործման կարեւորությունը: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Լեռնային…
Կարդալ ավելինՀանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների հաղորդումներում զգալիորեն նվազել են ատելության խոսքը, վիրավորանքը, սպառնալիքները. ՀՌՀ նախագահը ներկայացրել է 2022 թ. տարեկան հաղորդումը
Հանձնաժողովն արձանագրում է, որ իր վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ` առանց իշխանությունների միջամտության. ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ապրիլի 13-ին ԱԺ հերթական նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի` 2022 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս: Նա տեղեկացրել է, որ հեռարձակողների խմբագրական եւ կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման իրավունքը սահմանափակելու, նրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հանձնաժողովի գրավոր հարցադրմանն ի պատասխան էական նշանակություն…
Կարդալ ավելինՀՀ-ն կկարողանա դիմել ՄԻԵԴ՝ խորհրդատվական եզրակացություն ստանալու. կսահմանվեն կառուցակարգեր
Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս պետություններին, Բարձրագույն դատական ատյաններին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմում ներկայացնել ՄԻԵԴ. այս մասին ԱԺ-ի՝ ապրիլի 13-ի նիստում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՍԴ մասին Սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Փոխնախարարի խոսքով նախագծով առաջարկվում է նախատեսել ՍԴ ու Վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ դիմելու ընթացակարգային կանոնները, այդ թվում՝…
Կարդալ ավելինՆախատեսվում է կարգավորել հավատարմագրման ոլորտում սահմանված հիմնական հասկացությունները
Գործադիրը լրացումներ ու փոփոխություններ է առաջարկում «Հավատարմագրման մասին» օրենքում ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ փաթեթը մշակվել է ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում. նպատակն է բարեփոխել ՀՀ հավատարմագրման եւ որակի ենթակառուցվածքների համակարգը: Օրենսդրական դաշտը համապատասխանեցվում է ԵՄ եւ ԵԱՏՄ օրենսդրական կարգավորումներին: ՀՀ հավատարմագրման ազգային մարմինը կդառնա Եվրոպական հավատարմագրման մարմինների ասոցիացիայի անդամ: Դրանով Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մարմինների, այսինքն՝ լաբորատորիաների եւ նմանատիպ այլ կազմակերպությունների տված համապատասխանության փաստաթղթերը կընդունվեն ԵՄ եւ ԵԱՏՄ…
Կարդալ ավելինՄատուցվող փոստային ծառայությունները նախատեսվում է համապատասխանեցնել միջազգայնորեն ընդունված չափանիշներին
Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել հասկացությունները: Մասնավորապես, սահմանվել է 19 նոր հասկացություն, նոր խմբագրությամբ է շարադրվել 18 հասկացություն, որոնք համապատասխանեցվել են Համաշխարհային փոստային միության ակտերին եւ Եվրոպական միության փոստային կանոնակարգին: Խմբագրվել են փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքները, հստակեցվել են փոստային կապի գործունեության տեսակները, նոր խմբագրությամբ սահմանվել են փոստային կապի ունիվերսալ ծառայությունների շրջանակը, փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի չափանիշները, դրանց վերահսկմանն առնչվող դրույթները: Համապատասխան իրավական հիմքեր են սահմանվել ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի…
Կարդալ ավելինՔանի դեռ տղաները չեն վերադարձել, կարող ենք ասել՝ մեր աշխատանքում չենք հաջողել. ՀՀ վարչապետ
Ադրբեջանում գերևարված հայ ռազմագերիների հարազատները երեկ ՝ փակել էին Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էմմա Պալյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին ու նշել, որ ծնողներն անհամբեր են եւ սպասում են հենց վարչապետի խոսքին: Ի պատասխան՝ գործադիրի ղեկավարը փաստել է, որ խնդիրը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է, բայց սա այն դեպքն է, որ Ադրբեջանն ակնհայտ չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ բոլոր հարթակներում պետք է շարունակենք ջանքերն ու օգտագործենք միջազգային…
Կարդալ ավելինՀնարավո՞ր է սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին փոխանակել հայ գերիների հետ. Վիլեն Գաբրիելյանի հարցը` վարչապետին
Այսօր խորհրդարանական հերդական հարց ու պատասխանի ժամանակ հարց հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը կապված գերիներրի փոխանակման հարցով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է ապրիլի 10-ին ՀՀ տարածքում հայտնաբերված եւ ձերբակալված ադրբեջանական զինծառայողին հայ գերիների հետ փոխանակելու հնարավորությամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքով կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ զինծառայողը համածառայակցի հետ փախուստի է դիմել իրենց դիրքերից` մյուս համածառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով եւ չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան: «Մեր` միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով, եթե նման…
Կարդալ ավելին