Համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց է իրականացրել Գավառ համայնքի Նորատուս և Կարմիրգյուղ վարչական շրջաններ: Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Գրիգոր Բոշյանն ու Արտուշ Ասլանյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, ապրիլի 5-ին աշխատանքային շրջայց կատարեց Գավառ համայնքի Նորատուս և Կարմիրգյուղ վարչական շրջաններ: Աշխատանքային այցի ընթացքում այցեր կատարվեցին վարչական շրջանների կրթամշակութային հաստատություններ, որտեղ նրանք ծանոթացան առկա պայմաններին, խնդիրներին և վարչական ղեկավարների հետ քննարկվեցին դրանց լուծման հնարավոր տարբերակները: Նորատուսում…
Կարդալ ավելինԳավառ համայնք.
Մայրության եվ գեղեցկության տոնի առթիվ Գավառի համայնքապետի ուղերձը
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի ուղերձը՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ Սիրելի կանայք.Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Անգնահատելի է հայ կնոջ ու հատկապես հայ մոր դերը սերնդի դաստիարակության, ընտանիքի կայուն հիմքերի ձևավորման ու պահպանման, ինչպես նաև հայրենիքի զարգացման գործում:Շնորհավորանքներս եմ հղում հերոսածին մեր հայուհիներին, հայրենիքի համար կյանքեր զոհաբերած հերոսների կանանց ու քույրերին. դուք հայրենիքին եք տվել ձեր ամենաթանկը, ինչն արժանի է խոնարհումի ու մեծարումի:Թող հայոց աշխարհում խաղաղություն ու բարօրություն տիրի…
Կարդալ ավելինԿայացել է ԳԱՎԱՌ համայնքի հերթական ավագանու նիստը
Գավառի համայնքապետարանի պաշտոնական էջից ծանոթանում ենք՝ Սույն թվականի մարտի 9-ին կայացավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստին մասնակցում էին ավագանու բոլոր անդամները: Օրակարգային 15 հարցերը վերաբերվում էին ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը, գույքահարկի գծով արտոնություններ սահմանելուն, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն, համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները, համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրա հարակից ընդհանուր օգտագործման…
Կարդալ ավելինԳավառ համայնքի ավագանու արտահերթ նիստում հաստատվեց Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեն
Գավառի համայնքապետարանի պաշտոնական էջը գրում է՝ Փետրվարի 25-ի Գավառ համայնքի ավագանու արտահերթ նիստում հաստատվեց Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեն: Ավագանու կողմից հաստատվեցին նաև 2022 թվականի համար տեղական տուրքերի եվ վճարների դրույքաչափերը, Գավառ համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակներն ու պաշտոնային դրույքաչափերը։ Ներկայացված հարցերը զեկուցեցին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արտուշ Ասլանյանը և համայնքապետարանի աշխատակիցները: Զեկուցողները պատասխանեցին ավագանու անդամների հարցերին։ Առաջիկայում առավել մանրամասն կներկայացնենք Գավառ համայնքի 2022 թվականի…
Կարդալ ավելինՏեղի ունեցավ Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի նախագծի հանրային լսում
Գավառի համայնքապետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է ՝ Այսօր Գավառի խոշորացված համայնքի բյուջեի նախագծի հանրային լսումներ էր , որին մասնակցում էին Գավառ համայնքի 11 վարչական շրջանների ղեկավարները, ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գավառի համայնքապետարանի աշխատակից Տիգրան Բրսիկյանը ներկայացրեց բյուջեի մուտքային եւ ծախսային մասերն ըստ հոդվածների: Գավառ համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալներ Արտուշ Ասլանյանն ու Գրիգոր Բոշյանը ներկայացրին Գավառում և վարչական շրջաններում իրականացվելիք ծրագրերը։ Ծրագրերը կազմվել են վարչական շրջաններում իրականացված հանդիպումների ժամանակ բնակիչների…
Կարդալ ավելինԳավառի համայնքապետը կայացրեց«Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի գաղափարների ընտրության ժողովը
Գավառի համայնքապետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է Համայնքի ղեկավար՝ Գուրգեն Մարտիրոսյանը փետրվարի 17-ին կայացրեց՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի գաղափարների ընտրության ժողովը: Ծրագրի շրջանակներում ձեւավորվել է նախաձեռնող խումբ, Գավառ քաղաքում եւ վարչական 11 շրջաններում իրականացվել են հանրային քննարկումներ՝ բացահայտելու առկա խնդիրները: Հարցումների արդյունքների համաձայն խնդիրները դասակարգվել են ըստ ոլորտների: Առավելագույն միավոր է ստացել համայնքում սանիտարական պայմանների բարելավում գաղափարը: Գաղափարների ընտրության ժողովի ժամանակ ներկայացվեց բնակիչների կողմից ներկայացված գաղափարները, որոնցում գերակայում…
Կարդալ ավելին