Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգի ընդգրկված են մի քանի նախագծեր, որոնք վերաբերում են Երևանի մի քանի փողոցի անվանակփոխությանը։ Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ նախագծերից մեկով ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անունով՝ «Պապ թագավոր փողոց»։ Փողոցներ անվանափոխելու առաջարկներով հանդես են եկել նաև «Մայր Հայաստան» խմբակցությունը։
Կարդալ ավելինՍփյուռք
ԱՇԽԱՏԱՆՔ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ
Հարգելի քաղաքացիներ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնում կան թափուր աշխատատեղեր, որոնց լրացման համար կարող են դիմել ՍԱՏՄ գործառույթների հետ առնչվող մասնագիտացում և բարձրագույն կրթություն ունեցող անձինք (ագրոնոմ, բույսերի պաշտպանության մասնագետ, անասնաբույժ, անասնաբուժական սանիտարական փորձաքննության մասնագետ, սննդամթերքի անվտանգության մասնագետ, պարենամթերքի տեխնոլոգ, քիմիկոս, կենսաբան, ուսուցիչ և այլն)։ Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կառույցում աշխատել ցանկացող քաղաքացիներին առաջարկում ենք իրենց ինքնակենսագրություններն (CV) ուղարկել ssfs@ssfs.am կամ v.harutyunyan@ssfs.am էլեկտրոնային հասցեներին: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 015…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Սեպտեմբերի 6-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կիջնի մի քանի աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ տեղումներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերելը՝ +39+31։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝– +20+23, Կոտայքի լեռներում գիշերը՝+8+13, ցերեկը՝ +20+22, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +27+29,…
Կարդալ ավելինԽրախուսում կտրամադրվի միջազգային մրցանակաբաշխության մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի 3 գործչի և 2 խմբի
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում և դրամական խրախուսում է տրամադրվել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի 3 գործչի և 2 խմբի: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Փոփոխությունը կատարվել է՝ համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N305-L որոշմամբ հաստատված «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագրի»: Դրամական խրախուսումը նախատեսվում է հատկացնել «Ամերիկացին» հայկական ֆիլմի ստեղծագործական…
Կարդալ ավելինԱստված ճանապարհը ցույց է տալու, թե ոնց ենք վերադառնալու, և դա կոչվելու է հաղթական վերադարձ․ Արցախի թեմի առաջնորդ
Ադրբեջանի իշխանությունը ոչնչացնում է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունը, իսկ ՀՀ-ի իշխանությունները լռում են, «Ապառաժ»-ին տված հարցազրույցում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ «Ցավոք սրտի, եթե սա մի ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացում է և այդ ժողովրդի իշխանության կողմից իրավական, քաղաքական գնահատական չի տրվում, հասարակ ժողովուրդը ոչինչ չի կարող անել, եկեղեցին իր ամբողջ ուժականությամբ չի կարող ազդել, սա պետական քաղաքականություն է, ոչնչացումը տեղի է ունենում Ադրբեջանի իշխանության կողմից, իսկ ՀՀ-ի իշխանությունները լռում…
Կարդալ ավելինՀայտնի են Ամիօ Ժամանակաշրջանի 25 հաջողակները (ֆոտոշարք)
Ամիօ բանկն ամփոփել է իր մեկնարկային «Ամիօ ժամանակաշրջան» կրթական բարեգործական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ վարձավճարի 100% փոխհատուցում: «Ամիօ ժամանակաշրջան» ծրագրի շրջանակում ԵՊՀ, ՀՊՏՀ, ԵՊՄՀ, ՀՖՀՀ, ՀՌՀ, ՀԱՊՀ , ԲՊՀ և ՀԱԱՀ հետաքրքրված ուսանողները մասնակցել են նախապես սահմանված 3 մրցութային փուլերի, որի արդյունքում 800 դիմորդներից ընտրվել են 25 լավագույն մասնակիցները։ Բանկում հպարտությամբ հյուրընկալեցին ծրագրի հաղթողներին: Բանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին բանկի ղեկավարները, հաղթողները և ծրագրի գործընկերները: Հանդիպման ընթացքում մասնակիցներին շնորհվեցին…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության առանձին շրջաններում սեպտեմբերի 5-ի երեկոյան սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին , հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +32+34։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+28, Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերելը՝ +30+32,…
Կարդալ ավելինԵրկու հոգու համար նախատեսված ընթրիքը եվրոպական ռեստորաններում
Եվրոպայում ուտելիքի արժեքի հսկայական տարբերություն կա . մեկ ափսե տապասը Լոնդոնում կարող է նույն արժեքն ունենալ, ինչ երկու կերակրատեսակն Իսպանիայում։ Եթե դուք սիրում եք ուտել, բայց ձեր բյուջեն սահմանափակ է, FerryGoGo-ի նոր հետազոտությունը կպարզի, թե եվրոպական որ քաղաքներում ընթրիքը ռեստորանում կարող է ձեզ վրա շատ թանկ նստել։ Առաջին տեղը զբաղեցրել են Ցյուրիխը եւ Ժնեւը։ Այստեղ երեք կերակրատեսակներով ընթրիքը միջինում արժե 123,62 եվրո։ Երկրորդ տեղում Ռեյկյավիկն է՝ Իսլանդիայի մայրաքաղաքը, որտեղ նույն ճաշն արժե մոտ 114 եվրո,…
Կարդալ ավելինԿԳՄՍ-ն մանրամասներ է ներկայացրել է վերապատրաստման և ատեստավորման գործընթացի վերաբերյալ
Ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն առաջին անգամ իրականացվում է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ համաձայն նոր կարգի: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներից ստացել է գրություններ և հարցումներ առ այն, որ Կրթության կառավարման տեղեկատվական առցանց համակարգում հարցաթերթիկի լրացման ժամանակ պարտադիր ատեստավորման ենթակա որոշ ուսուցիչների կարիքի գնահատումը սխալ է իրականացվել: Խնդրի կարգավորման նպատակով տրվում է ևս մեկ անգամ շտկում կատարելու հնարավորություն՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը՝ ժամը 18:00-ն: Համապատասխան խմբագրումներն անհրաժեշտ է կատարել…
Կարդալ ավելինԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Կարդալ ավելին







