Ադրբեջանը առեւանգել եւ ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին

Ադրբեջանը առեւանգել եւ ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին

Ադրբեջանցիները առեւանգել եւ ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է: Ավելի ուշ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ նա կասկածվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.2, 214.2.3 հոդվածներով (ահաբեկչություն կազմակերպված խմբի կողմից), 228.3 (հրազենի, դրա բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռքբերում, պահպանում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների և խմբերի ստեղծում) և 318.1 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ…

Կարդալ ավելին

Ալեն Սիմոնյանը պորտուգալացի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներին

Ալեն Սիմոնյանը պորտուգալացի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվային: Կողմերն ընդգծել են վերջին ժամանակներում բազմակողմ հարթակներում մեր երկրների միջեւ շփումների ակտիվացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: ԱԺ-ից  հայտնում են, որ կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներից: Պորտուգալացի գործընկերը նշել է, որ խորապես ծանոթ է իրավիճակին եւ ցավակցություններ է հայտնել զոհերի հարազատներին: Նա պատրասատակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել իրավիճակը…

Կարդալ ավելին

Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց

Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց

Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց, որը քայլ առ քայլ ներկայացնում է բոլոր ընթացակարգերը՝ հաշվառումից մինչև տարբեր կարիքների ապահովում: Այդ մասին  հայտնում են Կառավարությունից: Հայաստան մուտք գործելը և հաշվառվելը Քայլ 1 Հայաստան մուտք գործելուն պես ձեզ կդիմավորեն ՀՀ սահմանապահները, ավտոմեքենաների գրանցումից հետո կուղղորդեն հաշվառում անցնել Գորիսում կամ Վայքում: Քայլ 2 Գնալ Գորիսի պետական դրամատիկական թատրոնի կամ Վայքի մշակույթի տան շենք։ Նշված կենտրոնակայաններից մեկում կիրականացվի անձի նույնականացում և հաշվառում, և այդ պահին…

Կարդալ ավելին

Դրական եզրակացություն` Միջազգային քրեական դատարանի` Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությունն ընդունելուն

Դրական եզրակացություն` Միջազգային քրեական դատարանի` Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությունն ընդունելուն

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում քննարկել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի` Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» նախագիծը (Հռոմի ստատուտ): Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հարցի նախապատմությունը` հիշեցնելով, որ Կառավարությունն այս նախագծին հավանություն է տվել դեռեւս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին: «Այդ պահին նախագծին հավանություն տալը պայմանավորված էր 2022 թվականին Հայաստանի Հանրապետության…

Կարդալ ավելին

Ֆրանսիան հայ ժողովրդի եւ Հայաստանի իրական դաշնակիցն է. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին

Ֆրանսիան հայ ժողովրդի եւ Հայաստանի իրական դաշնակիցն է. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման նախաձեռնության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության եւ ագրեսիայի հարցում փաստացի իրականացել են ամենահոռետեսական կանխատեսումները: Կողմերը քննարկել են ԼՂ-ի հայերի հայրենազրկման հետեւանքով առաջացած խնդիրները: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Ֆրանսիան հայ ժողովրդի եւ Հայաստանի իրական դաշնակիցն է ու համոզմունք հայտնել Հայաստանի…

Կարդալ ավելին

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԸ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՄԵԾԱԹԻՎ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՎ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԸ  ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ՄԵՐ  ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ  ԱՊԱՀՈՎԵԼ Է ՄԵԾԱԹԻՎ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՎ

Կառավարության մամուլի և հասարակայնության հետ կապերի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կրկին  տեղեկություն հաղորդեց Արցախից տեղահանված մեր հայրենակիցների  թվաքանակի մասին, ովքեր կարողացել են հատել Հակարի կամուրջը: Իսկ  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հավելել է, որ  դեռևս ժամը 13:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 13 հազար 922-ը Հայաստանի որևէ մարզի որևէ համայնքում հաշվառվել է և տեղակայվել որևէ հյուրանոցում, հյուրատանը կամ առանձին հատկացված շինություններում, առանձնատներում: Ըստ մարզերի, ժամը 13:00-ի դրությամբ բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝…

Կարդալ ավելին

Զանգեզուրի միջանցքի այլընտրանքի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունները երեսպաշտական են. Իրանցի փորձագետ

Զանգեզուրի միջանցքի այլընտրանքի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունները երեսպաշտական են. Իրանցի փորձագետ

Եվրասիայի և Կովկասի տարածաշրջանի հարցերով գիտաշխատող, դոկտոր Ահմեդ Քազեմին, ի պատասխան Իրանի տարածքով Զանգեզուրի միջանցքի այլընտրանքային ծրագրի վերաբերյալ Թուրքիայի նախագահի «կեղծավոր և պառակտող» հայտարարություններին, ասել է. «Էրդողանի հայտարարությունն արվել է Հայաստանի վրա ճնշում գործադրելու և Իրանի ու Հայաստանի միջև պառակտում սերմանելու նպատակով: Այս մասին գրում է ParsToday-ը: Էրդողանը ցանկանում է հայերին փոխանցել այն միտքը, թե իրանցիները համաձայն են միջանցքը Իրանի տարածքով անցնելուն և դեմ են Հայաստանով դրա անցմանը»։ Փորձագետը նշում է. «Ալիևն ու Էրդողանը ձգտում…

Կարդալ ավելին

Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. Նիկոլ Փաշինյան

Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը։ Միջազգային տարբեր խաղացողների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ…

Կարդալ ավելին

Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը

Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Համաձայն հրամանագրի՝ ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակի կապակցությամբ՝ ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից՝ հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ պայմանավորվելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թվում՝ զենքերը վայր դրած զինվորականների ազատ, կամավոր և անխոչընդոտ անցումն ապահովվում է Լաչինի միջանցքի երկայնքով մեքենաների վրա իրենց գույքով և…

Կարդալ ավելին

Կառավարությունը 2 բնակելի տարածք է նվիրել այդ տարածքում բնակվող ընտանիքներին

Կառավարությունը 2 բնակելի տարածք է նվիրել այդ տարածքում բնակվող ընտանիքներին

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 28-ի նիստում բնակելի տարածքներ նվիրելու որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կլուծվի ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթաններ կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում (բնակելի տարածքներն անմխիթար վիճակում են և օրեցօր ավելի անմխիթար են դառնում): ՀՀ ՏԿԵ նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե են մուտքագրվել տեղաբնակ քաղաքացիների դիմումներ՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն…

Կարդալ ավելին
1 126 127 128 129 130 209