Թուրքիան հետևում է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացին. Էրդողան

Թուրքիան հետևում է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացին։ Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև ադրբեջանական կողմից Բաքվի վերահսկողությանն անցած Արցախի տարածքների «հայազերծման ընթացքի» շուրջ, ինչը թուրք-ադրբեջանական տանդեմն անվանում է «վերականգնողական աշխատանքներ»։ Թուրքական լրատվամիջոցները նշել են, որ Էրդողանն ու Ալիևը միաժամանակ տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր են քննարկել։

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 6 դրամով

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 6 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 10-ին, կազմել է 387.54  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.10 դրամ (նվազել է 6.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.98  դրամ (նվազել է 3.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386  դրամով, վաճառվում է 390-391.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 407-418 դրամով, վաճառվում է…

Կարդալ ավելին

Վաղը մեկնարկում է բուհերի ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը

Վաղը մեկնարկում է բուհերի ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը

Վաղը՝ հունիսի 11-ին, մեկնարկում է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների  2-րդ՝ հիմնական փուլը: Տեղեկացնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։ Նշվում է, որ քննական առաջին օրը հանրապետությունում 1176 դիմորդ քիմիա է հանձնելու, 259-ը՝ ռուսերեն (2023-ին այդ թվերը եղել են 1210 և 313 համապատասխանաբար): Մարզերում քիմիա է հանձնելու 677, Երևանում՝ 499 հոգի: «Ռուսաց լեզու հանձնողները մարզերում  199-ն են, Երևանում՝ 60-ը: Գործելու է 15 քննական կենտրոն, որից  11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում: Երևանի քննական կենտրոններն են՝ թիվ…

Կարդալ ավելին

Երևանում տեղի կունենա Միրզոյանի և Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը․ կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը

Երևանում տեղի կունենա Միրզոյանի և Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը․ կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը

Հունիսի 11-ին Երևանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը: Նիստի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը, որին կհաջորդի երկխոսության՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով անցկացումը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ Նիստի մեկնարկին  Արարատ Միրզոյանը և Ջեյմս Օ՛Բրայենը հանդես կգան բացման խոսքով, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ: Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն:

Կարդալ ավելին

Աղետի գոտում վնասների, կորուստների, կարիքների գնահատման նպատակով ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել է Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման (MIRA) գործընթացը

Աղետի գոտում վնասների, կորուստների, կարիքների գնահատման նպատակով ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել է Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման (MIRA) գործընթացը

ՀՀ ոստիկանության ծառայության փոխանցմամբ արձագանքելով Լոռու և Տավուշի մարզերում հունիսի 26-ից տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման և միջազգային աջակցության տրամադրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային հայցին` ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել են բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման (MIRA) և հետաղետային կարիքների գնահատման (PDNA) գործընթացները։ Հետաղետային կարիքների արագ գնահատման և տվյալների հավաքագրման նպատակով տեղում աշխատանքներ է իրականացրել փաստահավաք խումբը՝ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մասնագետների մասնակցությամբ։ ՆԳՆ թիմի հետ խումբը հարցումներ է անցկացրել տուժած բնակավայրերում՝ աշխատելով տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության…

Կարդալ ավելին

Հաստատվել են ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի նախագծերը․ օրակարգում 31 հարց է ընդգրկված

Հաստատվել են ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի նախագծերը․ օրակարգում 31 հարց է ընդգրկված

Հունիսի 10-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց: Ավլեի վաղ հայտնել էինք, որ ԱԺ խորհուրդը համաձայնություն չի տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետից շուտ Ազգային…

Կարդալ ավելին

$27 000 մեկ անվանում դեղ ՀՀ–ում գրանցելու համար. մասնագետները ահազանգում են՝ դեղերը կթանկանան

$27 000 մեկ անվանում դեղ ՀՀ–ում գրանցելու համար. մասնագետները ահազանգում են՝ դեղերը կթանկանան

Դեղերի դեֆիցիտը մեծանալու է, և դեղերի  գները բարձրանալու են, զգուշացնում է Անկախ Դեղատների Ասոցիացիան, հղում անելով  2024 թվականի մայիսից ուժի մեջ մտած «Դեղերի մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքներում կատարած փոփոխությունները։ «Ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարած  փոփոխությունների և լրացումների, ՀՀ-ում դեղի գրանցման փորձաքննության արժեքը պետական տուրքի տեսքով ավելացել է մի քանի անգամ։ Նույն օրենսդրական լրացումով ՀՀ-ում դեղի որակի փորձաքննությունը թանկացել է գրեթե 10 անգամ», – ասվում է Ասոցիացիայի հաղորդագրության մեջ։ Ասոցիացիան բերում…

Կարդալ ավելին

«Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել

«Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել

Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ հունիսի 17-ին` ժամը 18:30-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ»։

Կարդալ ավելին

Լավրովը Չինաստանին շնորհակալություն է հայտնել՝ ներկայացուցիչներին Շվեյցարիա չուղարկելու որոշման համար

Լավրովը Չինաստանին շնորհակալություն է հայտնել՝ ներկայացուցիչներին Շվեյցարիա չուղարկելու որոշման համար

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել Չինաստանի արտգործնախարար Վան Իին՝ Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովին չմասնակցելու Պեկինի որոշման համար, հայտնել է «Российская газета»-ն։ Լավրովը հանդես է եկել «Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ որդեգրած հավասարակշռված և հետևողական քաղաքականության համար, ըստ որի Պեկինը որոշել է Շվեյցարիայում ծրագրված խաղաղության համաժողովին իր ներկայացուցիչներին չուղարկել»։ Ըստ Լավրովի՝ այս համաժողովը Ռուսաստանի հավասար մասնակցություն և խաղաղության բոլոր նախաձեռնությունների և ներկա իրողությունների արդարացի դիտարկում չի ենթադրում։ Ուկրաինայի հարցով համաժողովը կանցկացվի հունիսի 15-16-ը շվեյցարական Լյուցեռն…

Կարդալ ավելին

Կասեցվել է չրանոցի գործունեությունը

Կասեցվել է չրանոցի գործունեությունը

Ինչպես տեղեկացնում է Տեսչական մարմնից՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում չրերի արտադրությամբ զբաղվող «ԱՐՄԱՎԻՐ ՖՐՈՒԹ» ՍՊԸ-ում արձանագրել են մի շարք խախտումներ։ Ընկերությունը չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն՝ ապօրինի խորքային հորից կատարել է ջրառ, իսկ  չորացման արտադրամասի վառարանները շահագործել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվությունների։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ստորերկրյա ապօրինի խորքային հորի և արտադրամասի վառարանների շահագործումը։ Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության,…

Կարդալ ավելին
1 260 261 262 263 264 671