Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է

Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է

Մայիսի 1-ին Հայաստանի առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով, Լոռիի եւ Տավուշի մարզերում՝ 12-14 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր են կարճատեւ անձրեւեր եւ ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +28+30։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+23, Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+22, Կոտայքի նախալեռներում…

Կարդալ ավելին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.75 %.Կենտրոնական բանկ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.75 %.Կենտրոնական բանկ

Ինչպես տեղեկացրել էր  ՀՀ կենտրոնական բանկը այսօր ՝ ապրիլի 30-ին տեղի է ունեցել  բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 %: ԿԲ-ից /progressarmenia.com և / Զրույց/ -ին հայտնում են, որ որոշվել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել  9.75 %, ՀՀ ԿԲ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.75 %:

Կարդալ ավելին

Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան

Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան

Անթույլատրելի է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ վիրավորանքների ու վարկաբեկման, կեղծ տեղեկությունների տարածման ամոթալի արշավը, որ սկսվել է Տավուշում իրենց իրավունքների համար մարդկանց պայքարը սկսելուց անմիջապես հետո։ Այդ արշավը նաև ուղղված է Հայոց Եկեղեցու ու մյուս հոգևորականների դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա նաեւ նշել է. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության [Կառավարություն, Խորհրդարան և…

Կարդալ ավելին

Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ

Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները «Հար-Մա Եղբայրներ» ՍՊԸ պահածոների արտադրամասում (Արարատի մարզ, գ. Գեղանիստ) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել արտադրվող տոմատի մածուկից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության։ ՍԱՏՄ-ից   հայտնում են, որ պարզվել է, որ «Տոմատի մածուկ» արտադրատեսակը B. subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ և Մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և (կամ) C. Perfringens-ի) ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային Միության պահանջներին և համարվում է վտանգավոր սննդամթերք: Պահածոների արտադրամասի…

Կարդալ ավելին

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն»  մասնաճյուղը

Քաղաքում ժպիտները շատանում են: Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն»  մասնաճյուղը: «Սա թվով 10-րդ մասնաճյուղն է, որ մենք այսօր բացում ենք, և ինչպես խոստացել էինք, սա պարզապես վիզուալ փոփոխություն չէ, ամեն ինչ այստեղ կառուցված է մեր հաճախորդների փորձառության շուրջ: Հաճախորդներն այս մասնաճյուղում կծախսեն ավելի քիչ ժամանակ, արագ և նվազագույն փաստաթղթային պահանջներով կկատարեն իրենց գործարքները» ,-նշեց «Ամիօ Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Գևորգ Թառումյանը: Մասնաճյուղի բացման օրը բոլոր հաճախորդները ձեռք բերեցին Amio Visa Gold 10,000 դրամ արժողությամբ քարտերն անվճար,…

Կարդալ ավելին

Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը

Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը

Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել երկրի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աբդուլլահ Ալսուահայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ սոցիալական ծառայությունները թվայնացնելու, թվային տեխնոլոգիաները զարգացնելու ու նորարարություններին աջակցելու ուղղություններով։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է նաև թվային տնտեսության դերը՝ երկրների զարգացման գործում: Նախարար…

Կարդալ ավելին

Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ

Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սարո Խոդավերդիին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սարո Խոդավերդիին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,- ասված է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վահրամ Ճուղուրյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Ճուղուրյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի…

Կարդալ ավելին

Քննչական գործողությունների ընթացքում որևէ բռնություն չի իրականացվել. ՔԿ-ն՝ որոշ զինծառայողների ծեծի ենթարկելու լուրերին

Քննչական գործողությունների ընթացքում որևէ բռնություն չի իրականացվել. ՔԿ-ն՝ որոշ զինծառայողների ծեծի ենթարկելու լուրերին

ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին` Կիրանց այցելած պայմանագրային զինծառայողներին քննչական գործողությունների ընթացքում ենթադրաբար ծեծի ենթարկելու մասին: «Հրապարակումն այն մասին, թե իբր Տավուշի մարզի Կիրանց բնակավայում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մի քանի զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր են եղել, և նրանք, իբրև թե, դաժան ծեծի են ենթարկվել, իրականությանը չեն համապատասխանում, մտացածին են և ինչպես սովորաբար լինում է նման ոճի հրապարակումների պարագայում՝ որևէ փաստական հիմք չունեն։ Այդ անձանց հետ իրականացված համապատասխան…

Կարդալ ավելին

Վարչապետի հետ հանդիպումից հետո գյուղացիներն ավելի լարված են. Կիրանցի գյուղապետ

Վարչապետի հետ հանդիպումից հետո գյուղացիներն ավելի լարված են. Կիրանցի գյուղապետ

Մեր ներկայացրած առաջարկները հաշվի չեն առնվել, նույն սցենարն էր, նույն զրույցը:  Հանդիպումից հետո գյուղացիներն ավելի լարված են, որովհետև մտածում էին, որ գնում ենք լավ լուր բերելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին,  հետ զրույցում ասաց Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը՝ խոսելով երեկ Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին: «Մեր առաջարկները նույնն էին, ինչ առաջին անգամ էինք ներկայացրել, բայց իրավիճակում փոփոխություն չկա, ամեն ինչ նույնն է մնացել»,-ասաց Կամո Շահինյանը՝ պատմելով, որ գյուղացիները վարչապետի հետ հանդիպումից…

Կարդալ ավելին

Չեռնոգորիայում մտցվում է 7-ժամյա աշխատանքային օր

Չեռնոգորիայում մտցվում է 7-ժամյա աշխատանքային օր

Չեռնոգորիայի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Նայդա Նիշիչը հայտարարել է երկրում յոթժամյա աշխատանքային օր մտցնելու պլանների մասին։ Այս մասին նա ասել է Չեռնոգորիայի RTCG հանրային հեռարձակողի հարցազրույցում։ Հարցին, թե ծրագրվում է արդյոք  երկրում աշխատանքային օրվա կրճատում, Նիշիչը պատասխանել է. «Այն, ինչը վարչապետ Միլոյկո Սպաիչը հայտարարել է ընտրարշավի ժամանակ, տեղի կունենա այս տարի»։ Չեռնոգորիայի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարը հայտնել է, որ կլինեն ավելի արդարացի սոցիալական վճարումներ, բայց դրանք չեն չեղարկվի, կկատրավի նաեւ բարեփոխում թոշակային ապահովագրության…

Կարդալ ավելին
1 269 270 271 272 273 645