Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի, ներդրումների ծավալների մեծացմամբ տնտեսական ինտեգրման զարգացման, ներդրումային գրավչության բարձրացմանը եւ երրորդ երկրների հետ միության առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Ընկերության կանոնադրության մեջ առկա են ընկերության համահիմնադիր հանդիսացող Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը: Կառավարության հեղինակած ««Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի…
Կարդալ ավելինՀանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2022 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցին
2022 թվականի պետական բյուջեի կատարողականով արձանագրվել է աճ բոլոր ոլորտներում, գործազրկությունը նվազել է, ստեղծվել են նոր աշխատատեղեր. նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի արտահերթ նիստում, որի օրակարգում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցն էր: Նախարարը հանգամանալի ներկայացրել է բոլոր ոլորտների կատարողականի թվային տվյալները, կատարված աշխատանքներն ու բյուջետային ծրագրերը: Ըստ այդմ՝ 2022 թվականին գրանցվել է ՀՆԱ-ի 12.6 տոկոս իրական աճ, որը…
Կարդալ ավելինՆոր ճանապարհային հանգույցը կկապի Նոր Նորք վարչական շրջանը Կենտրոնին
Նոր ճանապարհային հանգույցը կկապի Նոր Նորք վարչական շրջանը Կենտրոնին։ Նոր Նորք և Նորք Մարաշ վարչական շրջաններ հասնելու նոր ճանապարհային հանգույցի շնորհիվ՝ էականորեն կնվազի Մյասնիկյան պողոտայի և Արմենակյան փողոցի ծանրաբեռնվածությունը։ Հանգույցը կանցնի Մյասնիկյան պողոտայով։
Կարդալ ավելինՄայորի և փոխգնդապետի անփութության հետևանքով «Հին Թաղերում» հակառակորդը տիրացել է մարտական դիրքերի տեղակայման քարտեզին
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 120 հոգանոց անձնակազմը՝ փոխգնդապետ Ջ.Մ.-ի հրամանատարությամբ, 2020 թվականի նոյեմբերի 26-ից անցել է Պաշտպանության բանակի հրամանատարի անմիջական ենթակայության ներքո և մարտական հերթապահության ընդգրկվել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան սահմանի 12 մարտական դիրքերում՝ ստանձնելով մարտական հերթապահություն։ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործից (քրեական վարույթ) 2023 թվականի մայիսի 26-ին առանձնացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ…
Կարդալ ավելինՌուսաստանն այժմ անգամ թույլ հիմք չունի Ուկրաինայի հետ բանակցությունների համար. Պեսկով
Ռուսաստանն այժմ անգամ թույլ հիմք չունի, որպեսզի բանակցություններ վարի Ուկրաինայի իշխանությունների հետ։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի հարցազրույցում, որից մի դրվագ Թելեգրամ-ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը, տեղեկացրել է 360 tv-ն։ «Այժմ չկա որեւէ հիմք, գոնե երերուն, որպեսզի գոնե ինչ-որ երկխոսություն վարվի»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ Նա նշել է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանը տեսնում է միայն երկխոսություն չվարելու եւ դրան պատրաստ չլինելու ցանկություն։ Պեսկովն ընդգծել…
Կարդալ ավելին«Վերջին հանդիպման ընթացքում նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել». Մհեր Գրիգորյանը՝ Մուստաֆաեւին
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարությանը, թե իբրև Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ : Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանել են․ «Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում, նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո,…
Կարդալ ավելինԱդրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Վաշինգտոնում հանդիպման հետաձգումը
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հանդիպման հետաձգումը: «Հանդիպումը սպասվում է մոտ ժամանակներս։ Որպես կանոն, գոյություն ունի համակարգումն իրականացնող կազմակերպիչ երկրի կողմից հանդիպման ճշգրիտ ժամկետները հայտարարելու պրակտիկա»,-նշել է նա, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում հանդիպումը հետաձգվել է։
Կարդալ ավելինՎերին Լարսի թողունակությունը կավելանա 15-20 տոկոսով. ԵԱԶԲ վարչության փոխնախագահ
«Վերին Լարսի» անցակետի ընդլայնման իրականացումն արդեն առաջին փուլում թույլ կտա 15-20%-ով ավելացնել դրա թողունակությունը։ Այս մասին հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը։ Նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղակի շահառուները կլինեն Վրաստանն ու Հայաստանը։ Վերին Լարսի սահմանային անցակետի ընդլայնման տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման համար դրամաշնորհ տրամադրելու մտադրության մասին հուշագիր են այսօր ստորագրել Եվրասիական զարգացման բանկը և «Կովկաս.ՌԴ» ԲԸ-ն` Սոչիում կայացած «Եվրասիական կոնգրեսի» շրջանակներում: «Վերին Լարսը Հյուսիսային և Հարավային Կովկասի ենթատարածաշրջանային նախագիծ է, և մենք ակնկալում ենք, որ…
Կարդալ ավելինԱդրբեջանական կողմը կրակ է բացել Տրետուքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 18:30-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Կարդալ ավելինABB Mobile. Նոր մոտեցումներ, նոր հնարավորություններ
Հարցազրույց` «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանի հետ. -Պարոն Թառումյան, թեև կարճ ժամանակ է անցել, ինչ հաճախորդներին հասանելի է ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակը, սակայն հետաքրքիր են օգտատերերի արձագանքները: Հավելվածի թվային նոր լուծումներից ի՞նչ է շահել հաճախորդը, որո՞նք են ABB Mobile-ի ուժեղ կողմերը և ո՞ր ուղղությամբ են տարվում բարելավման աշխատանքներ։ -Բնականաբար, ABB մոբայլ հավելվածի թարմացմանը նախորդել է օգտատերերի շրջանում որոշակի հետազոտություն: Մեր հաճախորդների կարծիքով, ABB Mobile հավելվածի կարևոր հատկանիշներից մեկն անվտանգությունն է: Առհասարակ, բանկային հավելվածի…
Կարդալ ավելին