Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է Կրասնոդարի երկրամասի 145-րդ աջակցության տարածքում արտակարգ իրավիճակի պատճառով Ղրիմի կամրջի երթեւեկությունը դադարեցնելու մասին, հայտնում է «ՌԻԱ նովոստին»; Ակսյոնովը Ղրիմի բնակիչներին և թերակղզու հյուրերին հորդորել է ձեռնպահ մնալ Ղրիմի կամրջով երթևեկելուց, ընտրել այլընտրանքային ճանապարհ նոր շրջաններով։ «Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի գլխավոր քննչական վարչության ղեկավարությունը, հատկապես կարևոր գործերի քննության ամենափորձառու քննիչների խումբը և քրեագետ քննիչները մեկնել են դեպքի վայր՝ քննչական գործողություններ իրականացնելու համար՝ կապված Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի…
Կարդալ ավելինՎիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։ <<Միջնորդությունը կքննարկվի ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում>>,- ասաց Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության…
Կարդալ ավելինՊՆ մի շարք զորամասերում շարունակվում են ատեստավորման քննությունները
ՊՆ փոխանցմամբ progressarmenia.com-ին շարունակվում են ՊՆ մի շարք զորամասերի զինծառայողների համար հուլիսի 10-ին մեկնարկած ատեստավորման քննությունները: Հուլիսի 12-ին՝ վաղ առավոտյան, զինծառայողները ստուգարքներ են հանձնել 3 կմ և 1 կմ վազք վարժաձևերից, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից, շարային և կրակային պատրաստություն առարկաներից: Քննությունների ընթացքին հետևելու նպատակով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասեր, ծանոթացել ատեստավորման քննությունների և հանձնաժողովների աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել զինծառայողների տրամադրվածությամբ, պատասխանել նրանց հուզող հարցերին։ Պաշտպանության նախարարը զրուցել է նաև…
Կարդալ ավելինԲլինքենը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերին
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ում տեղադրել է գրառում, որով անդրադարձել է նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին: «Երեկ ես խոսեցի Հայաստանի վարչապետի հետ՝ վերահաստատելու իմ ամուր աջակցությունն Ադրբեջանի հետ խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին»,- գրել է Բլինքենը: Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարի համոզմամբ, Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ են ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը: «Ես դրան աջակցելուն հավատարիմ եմ մնում», – գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Կարդալ ավելինՎիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է ձեռնարկվել. ՀՀ դատախազություն
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է, եւ միաժամանակ նրա նկատմամբ միջազգային հետախուզման գործընթաց է ձեռնարկվել: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Որոշումը կայացվել է հուլիսի 12–ին ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից։ Համաձայն որոշման՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է քննությունից խուսափելու պատճառով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։ Հիշեցնենք` նախկին նախարարը մեղադրվում է 2018…
Կարդալ ավելինԵվս մեկ զինծառայող է վիրավորվել Տեղի հատվածում. ՀՀ ՊՆ
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն: Հայաստանի ՊՆ-ից progressarmenia.com-ին հայտնում են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Առավոտյան ՊՆ–ն հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորվել է զինծառայող Ե. Խ.–ն։
Կարդալ ավելինԹուրքիան սպասում է, որ Ռուսաստանը 2025-ին լքի Ղարաբաղը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր խոստմանը եւ 2025-ին կհեռանա Ղարաբաղից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։ Էրդողանը շեշտել է, որ ըստ համաձայնագրի Ռուսաստանը մինչեւ 2025-ն է մնալու տարածաշրջանում։ Թուրքիայի նախագահը նշել է, իր եղբայր Ալիեւը եւս հետեւում է զարգացումներին։
Կարդալ ավելինԿառավարությունն առաջարկել է ավելացնել Սեւանից նախատեսված ջրառը
Այս տարի սակավաջրությամբ եւ հիդրոօդերեւութաբանական իրավիճակով պայմանավորված` առաջարկում ենք 170 մլն խորանարդ մետր նախատեսված ջրառը Սեւանից ավելացնել եւ դարձնել մինչեւ 240 մլն խորանարդ մետր: Մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք եւ փորձենք ավելի փոքր ծավալով ջրառով կարողանանք բնականոն ավարտել գյուղատնտեսական տարին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության…
Կարդալ ավելինՆախատեսվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել ՀՀ առողջապահության նախարարության եւ բժշկական ասոցիացիաների փոխհարաբերությունները. Նարեկ Զեյնալյան
Այսօր խորհրդարանը ՝««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել ՀՀ առողջապահության նախարարության եւ բժշկական ասոցիացիաների փոխհարաբերությունները. նշել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հանձնաժողովի՝ հուլիսի 12-ին հրավիրած արտահերթ նիստում: Նա տեղեկացրել է, որ նախագիծը հետապնդում է մի քանի նպատակ՝ օգտագործել բժշկական ասոցիացիաների ներուժն առողջապահական համակարգի զարգացման եւ բուժօգնության արդյունավետության բարձրացման գործում, խրախուսել եւ խթանել ասոցիացիաների զարգացմանն ու կայացմանը, ինչպես նաեւ մոտիվացնել…
Կարդալ ավելինԻ՞նչ է նախապատրաստվում սփյուռքում. Կմանրամասնի «Առաջադեմ Հայաստան» նախաձեռնության ղեկավարը
Օրերս «ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ» /« Progressivearmenia» քաղաքացիական նախաձեռնության ԱՄՆ գրասենյակում տեղի է ունեցել սփյուռքի մտահոգ քաղաքացիների հանդիպում քննարկում, որին մասնակցել են նաև տեղի հայ հայտնի գործարարներ: Մեր աղբյուրի փոխանցմամբ հանդիպումը նախաձեռնվել է քաղաքացիական նախաձեռնության ակտիվի շնորհիվ իսկ հավաքի պատճառը Հայաստանի ներքաղաքական զարգացումների ֆոնին սահմանների դրության և շրջափակված Արցախի խնդիրներն է եղել: Նախաձեռնության հրավիրած մասնակիցներն անկախ հայաստանյան ներկայիս քաղաքական դրությունից և տարբեր վայրիվերումներից իրենց մասնակցությունն են հայտնել , որ տեր կանգնեն ծավալվող խնդիրներից տուժած մեր հայրենակիցներին այդ…
Կարդալ ավելին