Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ համայնքում ակտիվ պայքարի միջոցառումներ են իրականացվում ապօրինի, ինքնակամ շինությունների դեմ:« Արտաշատ միավորված համայնքում ապօրինի շինարարության և հողազավթումների դեմ պայքարի շրջանակներում՝ համայնքապետարանի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից իրականացվում են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված ընդհանուր օգտագործման տարածքներում ապօրինի, ինքնակամ կառուցված շենք-շինությունների հայտնաբերման և օրենքով սահմանված կարգով դրանց ապամոնտաժման աշխատանքները։ Աշխատանքների շրջանակներում ապամոնտաժվել են Արտաշատ քաղաքային համայնքի Արամ Խաչատրյան և Օգոստոսի 23-ի փողոցների հատման աջ հատվածում…
Կարդալ ավելինԱրտաշատ
Վարչապետը ծանոթացել է Արտաշատ համայնքում իրականացվող ծրագրերին
Վարչապետի հերթական այց կատարած մարզը Արարատն էր , որտեղ նա հանդիպել էր Մասիսի տարածաշրջանի համայնքային և տնտեսական ձեռքբերումներին և առաջիկա ծրագրերին : Ն. Փաշինյանը Արարատի մարզ այցի շրջանակում ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացիկ ծրագրերին: Հանրապետության ամենախոշոր ՝ Արտաշատ համայնքում Նիկոլ Փաշինյանը` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ ծանոթացել…
Կարդալ ավելինԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԾԵՐԻՆ ՈՒ ՓՈՔՐԵՐԻՆ ՀԱՄԱԿԵԼ ԷՐ ՈՒՐԱԽ ՎԱՐԴԱՎԱՌԸ
Երեկ Արտաշատ քաղաքում և նրա գյուղական բնակավայրերում նշվել է Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, որն անցել է ջերմ և ուրախ տրամադրությամբ՝ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի մասնակցությամբ: Համայնքի 3՝ Շահումյան, Մխչյան և Մրգանուշ բնակավայրերում տեղի և հարակից բնակավայրերի բնակիչների համար օրը նշանավորվել է գեղեցիկ միջոցառումներով, լիքը ջրով և ուրախ խաղերով: Վարդավառյան միջոցառումներն այս տարի որոշվել է նշել համայնքի բնակավայրերում` այսկերպ մշակութային կյանքն ակտիվացնելով նաև գյուղական կենտրոններում։ Միջոցառումներին բնակավայրերը ներկայացել են առանձին տաղավարներով, որտեղ ցուցադրված է…
Կարդալ ավելինՀամայնք եվ գործարար հատվածի համագործակցության արդյունքում իր դռներն է բացել Արտաշատի թիվ 4 մանկապարտեզը
Արտաշատի համայնքապետ ՝ Կառլեն Մկրտչյանի պաշտոնական կայք էջից տեղեկանում ենք , որ համայնքի ղեկավարը .« Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ այսօր այցելել ենք Արտաշատի թիվ 4 մանկապարտեզ, որտեղ համայնքապետարանի և գործարար հատվածի համագործակցությամբ այսուհետ կգործի 2 նոր խումբ՝ նախատեսված 40 երեխայի համար: Խմբասենյակները վերանորոգվել են և հագեցվել անհրաժեշտ գույքով: Մարզպետի և բարերարների հետ մասնակցել ենք գեղարվեստական միջոցառմանը: Հրաշալի փոքրիկներ ունենք, ովքեր այնքան գեղեցիկ ցուցադրեցին իրենց սովորած հմտությունները, ինչի առթիվ ես և պարոն մարզպետը շնորհակալություն հայտնեցինք…
Կարդալ ավելինԱրտակարգ դեպք Արարատում. հարցաքննությունից առաջ մեղադրյալը ցատկել է երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել
2023թ. ապրիլի 27-ին մեղադրյալը ցատկել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել։ ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի և 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի բնակիչ Միսակ Պողոսյանին 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով շրջանառությունն արգելված…
Կարդալ ավելինՔլամարի եվ Արտաշատ համայնքի բարեկամությունը շարունակվում է
Տարիներ առաջ Ֆրանսիայի Քլամար և մեր Արտաշատը դարձել են քույր քաղաքներ, ջերմ հարաբերություններից բացի Քլամարը Արտաշատին նվիրաբերել էր համայնքի կարիքների համար ավտոտեխնիկա: Իսկ Արտաշատ խոշորացված համայնքի և նրա ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ շարունակվում են նույն համագործակցության և բարեկամական հարաբերությունները: Հայոց Ցեղասպանության 108 -երրորդ տարելիցի հետ կապված Արտաշատի՝ Քլամարի անվան պուրակում Քլամարի փոխքաղաքապետեր Ժաքլին Մինասյանի, Պատրիս Ռոնկարիի և Արտաշատ-Քլամար քույր քաղաքների կոմիտեի փոխնախագահ Նատալի Կարպիսյանի հետ ծառեր ենք տնկել՝ ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի զոհերի և…
Կարդալ ավելինԿին գյուղապետի հաջողության գրավականը եվ սպասվող ընտրությունները
Կին գյուղապետի հաջողության գրավականը եվ սպասվող ընտրությունները «Զրույց» թերթը և «progressarmenia.com» էլեկտրոնային կայքը հերթական հանդիպումն է ունեցել Վերին Դվին ասորական համայնքի երկարամյա համայնքապետ Լյուդմիլա Պետրովայի հետ, ով Արարատի մարզում միակ կին համայնքապետն է և ղեկավարում է համայնքը: Նրա խոսքերով ՝ գյուղը կուռ է և միասնական , որտեղ կողք-կողքի ապրում ու արարում են ազգային այլ փոքրամասնություններ հաշտ ու միասնական որոշումներ են կայացնում ի նպաստ համայնքային զարգացման: Վերին Դվինի խնդիրների , ձեռքբերումների և ընթացիկ ծրագրերի…
Կարդալ ավելինԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ որ համայնքապետը պարպերաբար այցելում է տարածաշրջանի բնակավայրեր, տեղում ծանոթանում խնդիրներին և գյուղաբնակների հոգսերին: «Այսօր այցելել եմ Լանջազատ և Աբովյան բնակավայրեր, համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Հակոբջանյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ու վարչական ղեկավարներ Աշոտ Պետրոսյանի և Ավետիք Հարությունյանի հետ հանդիպել եմ բնակիչների հետ, ծանոթացել համայնքային խնդիրներին։ Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ, բնակիչներին անհանգստացնող հարցերից առաջնայինը ոռոգման ջրի խնդիրն էր: Լանջազատում խնդիր կա բնակավայրի գլխավոր ջրատարի հետ կապված, որը ոռոգման ջրով է…
Կարդալ ավելինԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՏԵԱՐՆԸՆԴԱՌԱՋԸ
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ Տեառնընդառաջի տոնն այսօր մեծ շուքով նշվեց Արտաշատում: Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակը մարդաշատ էր՝ բոլորը հավաքվել էին մասնակիցը լինելու Արտաշատի համայնքապետարանի պատրաստած գեղեցիկ միջոցառմանը: Համայնքի նորապսակ զույգերին շնորհավորելու էին եկել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, եկեղեցու բարերար Հովիկ Աբրահամյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ: Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ կատարվեց Նորապսակների օրհնության կարգ։ Սրբազանը ուրախալի համարեց, որ Տեառնընդառաջի տոնը նշելը ամենամյա գեղեցիկ ավանդույթ է…
Կարդալ ավելինԱՐՏԱՇԱՏ ԷԻՆ ԵԿԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐԻՑ, ԱՐՄԱՎԻՐԻՑ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻՑ
Արտաշատ համայնքում արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել Բարեկենդանի տոնը համայնքային տոնախմբությամբ նշելը: Այն այս տարի կազմակերպվել էր Բուրաստան բնակավայրում, որին ներկա գտնվեցին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և համայնքապետարանի աշխատակիցներ: Միջոցառման կազմակերպիչները «Կէան» կրթամշակութային կենտրոնը, Բուրաստանի մշակույթի տունը: Սպորտային կազմակերպիչ՝ Մարիամ Միրզոյան և Արտաշատի համայնքապետարանն էին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Վայոց Ձորի, Արմավիրի, Տավուշի մարզերի և համայնքի այլ բնակավայրերի ներկայացուցիչներ՝ տոնի ծիսական մասին ծանոթանալու և փորձն իրենց համայնքներ տանելու համար: «Կէան»-ի համահիմնադիր, միջոցառման ծիսավար Վանուհի Սիմոնյանը…
Կարդալ ավելին