Երեկ կառավարության նիստի ժամանակ ձեր քաղաքական առաջնորդը շատ ուղիղ ասաց, որ երկիրը կանգնած է պատերազմական իրավիճակի առջեւ. դրանից ժամեր հետո խոսվեց ԱԺ արտահերթ նիստի մասին եւ շատ տրամաբանական էր, որ այդ նիստը պետք է լիներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Մեր երկրի առաջնային մանդատով օժտված խորհրդարանը այսօր արտահերթ նիստ է հրավիրում Վանաձորի քաղաքապետարանը նվաճելու համար: Թշնամական զորքերը ներխուժել են Փառուխ, նվաճել են ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ…
Կարդալ ավելինԱԺ
Հայաստանի խորհրդարանը վարչապետին իրավունք է տվել համայնքապետերի ԺՊ-ներ նշանակել
Հայաստանի Ազգային ժողովի՝ ապրիլի մեկին կայացած արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանության են արժանացրել մի շարք փոփոխություններ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Օրենսդրական նախաձեռնությանը կողմ է հանդես եկել 57 պատգամավոր: Մինչդեռ 3-ը «դեմ» են քվեարկել: Օրինագիծն, ըստ էության, հավանության է արժանացրել միայն խորհրդարանական մեծամասնությունը: «Դեմ» է հանդես եկել «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցությունը: Միեւնույն ժամանակ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցությունը բոյկոտել է քվեարկությունը: Օրինագծի հեղինակներից մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը,…
Կարդալ ավելինԱմենախոշոր ծրագիրը եղել է ճանապարհային ցանցի բարելավումը. Գնել Սանոսյան
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 16-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ Կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախարարությանը հաշվետու տարում 22 ծրագրով նախատեսված 131 միջոցառման իրականացման համար պետական բյուջեից հատկացրել է 214,7 մլրդ դրամ, որից օգտագործվել…
Կարդալ ավելինԵրկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Սնդիկի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ` առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են 2017թ. վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով` 2020թ. կոնվենցիային միանալուց հետո Հայաստանը պարտավորվել է սահմանափակել սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումն ու արտահանումը: Հիմնական զեկուցողի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծերի փաթեթում կատարվել…
Կարդալ ավելինԱռաջարկվող փոփոխություններով կնվազեն կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտները
Մարտի 16-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ հողային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ նախարարության կողմից ձեւավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է կառուցապատման ոլորտում առկա խնդիրների վերհանումը, քննարկումը եւ դրանց լուծման համար համապատասխան կառուցակարգերի մշակումը: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտների նվազեցման եւ գործարար միջավայրի բարելավման նպատակով հողամասերի ընդլայնման հետ…
Կարդալ ավելին2021թ. գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է շուրջ 9,8 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Մարտի 16-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ գումարել է իր հերթական նիստը: Քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ 2021թ. գյուղատնտեսության ոլորտում Կառավարության քաղաքականությունն ուղղվել է մասնավորապես արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային եւ ջրային ռեսուրսների խնայողաբար…
Կարդալ ավելինԱշխատանքային քննարկում «Գնումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ
Մարտի 14-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ գործադիրից, տնտեսվարողներ, իրավաբաններ ու խնդրով շահագրգիռ այլ անձինք: ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, ներկայացնելով քննարկման շարժառիթը, նշել է, որ հանձնաժողովը ստացել է մի շարք նամակներ, որում տնտեսվարողներն իրենց բողոքն են արտահայտել վերոնշյալ օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ: «Գնումների…
Կարդալ ավելինԱրդարադատության նախարարությունը մեծածավալ աշխատանքներ է իրականացրել հակակոռուպցիոն ոլորտում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 14-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ Կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտին առնչվող օղակներին եւ կատարված աշխատանքներին: Նախարարը նշել է, որ թեեւ Արդարադատության նախարարությունը հակակոռուպցիոն աշխատանքներ չի իրականացնում, այնուամենայնիվ 2021թ. հսկայական աշխատանք է իրականացրել՝ հակակոռուպցիոն համակարգ ներդնելու եւ…
Կարդալ ավելինՆախատեսվում է սկսել նոր ՔԿՀ-ի շինարարությունը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 14-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ Կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի տեղեկացմամբ՝ աշխատանքներ են իրականացվել նաեւ քրեակատարողական ոլորտում: Կատարվել են օպտիմալացման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել են միլիարդավոր դրամներ: Նախկինում գործող 12 քրեակատարողական հիմնարկից այժմ գործում են 10-ը, փակվել են Կոշի եւ Հրազդանի ՔԿՀ-ները:…
Կարդալ ավելինԿառավարության ուշադրության կենտրոնում է եղել մարդկային կապիտալի շարունակական զարգացումն ու սոցիալական ապահովությունը
ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը ներկայացրել է նախարարության համակարգման ոլորտը՝ նշելով, որ հաշվետու տարում կառավարության ուշադրության կենտրոնում է եղել մարդկային կապիտալի շարունակական զարգացումն ու սոցիալական ապահովությունը: 2022թ. հունվարի 1-ից ավելացել են 131.767 շահառուներին վճարվող գումարները:…
Կարդալ ավելին