Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ Տեառնընդառաջի տոնն այսօր մեծ շուքով նշվեց Արտաշատում: Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակը մարդաշատ էր՝ բոլորը հավաքվել էին մասնակիցը լինելու Արտաշատի համայնքապետարանի պատրաստած գեղեցիկ միջոցառմանը: Համայնքի նորապսակ զույգերին շնորհավորելու էին եկել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, եկեղեցու բարերար Հովիկ Աբրահամյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ: Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ կատարվեց Նորապսակների օրհնության կարգ։ Սրբազանը ուրախալի համարեց, որ Տեառնընդառաջի տոնը նշելը ամենամյա գեղեցիկ ավանդույթ է…
Կարդալ ավելինՏԻՄ
ԱՐՏԱՇԱՏ ԷԻՆ ԵԿԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐԻՑ, ԱՐՄԱՎԻՐԻՑ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻՑ
Արտաշատ համայնքում արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել Բարեկենդանի տոնը համայնքային տոնախմբությամբ նշելը: Այն այս տարի կազմակերպվել էր Բուրաստան բնակավայրում, որին ներկա գտնվեցին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և համայնքապետարանի աշխատակիցներ: Միջոցառման կազմակերպիչները «Կէան» կրթամշակութային կենտրոնը, Բուրաստանի մշակույթի տունը: Սպորտային կազմակերպիչ՝ Մարիամ Միրզոյան և Արտաշատի համայնքապետարանն էին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Վայոց Ձորի, Արմավիրի, Տավուշի մարզերի և համայնքի այլ բնակավայրերի ներկայացուցիչներ՝ տոնի ծիսական մասին ծանոթանալու և փորձն իրենց համայնքներ տանելու համար: «Կէան»-ի համահիմնադիր, միջոցառման ծիսավար Վանուհի Սիմոնյանը…
Կարդալ ավելինԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Հայկական բանակը տոնում է սկզբնավորման 31 ամյակը , այն նշվեց հանրապետություն ամբողջ մարզերում և համայնքներում : Դիլիջանի համայնքապետարանի պաշտորական էջից ծանոթանում ենք համայնքապետ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ շնորհավորական ուղերձին:՝«Սիրելի՛ հայրենակիցներ,Հայոց բանակի նվիրյալ զինվորներ,Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ:Այս օրը մեր անվտանգության երաշխավոր Հայ զինվորի ու սպայի օրն է. նրանց ամենօրյա պայքարի ու նվիրման շնորհիվ է, որ այսօր մենք շարունակում ենք ապրել ու արարել: Իհարկե, բոլորիս քաջ հայտնի են այն դժվարությունները, որոնց միջով անցել և շարունակում է…
Կարդալ ավելինԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
Արարատի մարզպետարանի պաշոտանական էջից տեղեկանում ենք՝ Արարատի մարզում էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը , ով մարզպետ Սեդրակ Թևոնյանի և մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցություն է ունեցել:Ներկայացվել է բարեփոխումների այն փաթեթը, որն առողջապահության նախարարությունը իրականացնելու է: Բժշկական կենտրոնները ներկայացրել են իրենց կատարողականները, առկա խնդիրները:Նախարարը նշել է, որ բարեփոխումների շրջանակներում արվում է ամեն բան, որպեսզի համակարգը պատրաստ լինի առողջապահական համապարփակ ապահովագրության ներդրմանը: Ապահովագրությունից բացի, քննարկվել են նաև առաջնային օղակի բարելավման ծրագրերը, որի արդյունքում կունենանք վերազինված,…
Կարդալ ավելինԲացօթյա վայրերում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները նախատեսվում է վերապահել համայնքի ավագանուն
Փողոցներում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում՝ փողոցներում, մայթերին, հրապարակներում, այգիներում, պուրակներում եւ այլ տեղերում, մշակութային գործունեության իրականացման կարգը: Խոսքը վերաբերում է շրջիկ երաժիշտներին, նկարողներին, երգող-պարողներին եւ նմանատիպ գործունեություն իրականացնողներին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական…
Կարդալ ավելինՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն։ Այդ մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, ՀՀ ՏԿԵն Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Արթուր Սողոմոնյանը։Խորհրդակցության օրակարգում ընդգրկված է եղել տասը հարց։Նախարարին է զեկուցվել «Տարածքային կառավարման մասին» օրենքում կատարված փոփոխությունների, ինչպես նաև ՀՀ մարզպետների…
Կարդալ ավելինՇիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հրաժարական է տվել
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նազելի Բաղդասարյանը։ «Սիրելի՛ շիրակցիներ, հարգելի՛ հայրենակիցներ, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իմ դիմումը։ Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին բարձր վստահության, գործադիր եւ օրենսդիր մարմնի գործընկերներին, ինչպես նաեւ դիվանագիտական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին` արդյունավետ համագործակցության համար։ Որքան էլ Շիրակի մարզպետի պաշտոնը պատասխանատու էր, նույնքան` պատվաբեր։ Վստահեցնում եմ, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում մարզի խնդիրների եւ…
Կարդալ ավելինԱրտաշատի համայնքապետարանում այսօր կրկին խորհրդակցություն էր
Համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ «Արտաշատի համայնքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը անդրադարձավ համայնքապետարանի ընթացիկ աշխատանքներին, համայնքում իրականացված և շարունակվող ծրագրերին՝ վերլուծելով և գնահատելով դրանց արդյունքները, ինչպես նաև քննարկվեցին ընթացիկ աշխատանքները՝ ըստ առաջնահերթությունների պլանավորելով աշխատանքային հետագա գործողությունները։‹‹Աշխատանքին սրտացավ մոտեցումն ու պարտավորությունների բարեխիղճ կատարումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս աշխատանքում, որն էլ կնպաստի մեր համայնքի զարգացմանը››՝ նշեց պարոն Մկրտչյանը և հորդորեց պատշաճ ուշադրություն դարձնել համայնքապետարանի փաստաթղթշրջանառության, քաղաքացիների սպասարկման և մյուս աշխատանքներին:Խորհրդակցության ընթացքում քննարկումներ…
Կարդալ ավելինՓետրվարի չորսին Բուրաստանում նշելու են բարեկենդանը
Արտաշատի համայնքապետարանի կրթամշակությաին կենտրոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ «Բարեկենդանի առավոտից երեկո տևող խնջույքները մեծ մասամբ տեղի էին ունենումբացօթյա:Բարեկենդանի ուտելիքների տեսականու քանակը նույնպես կարևորվում էր: Դրանց թիվը գնալով աճում էր: Այսպես, եթե երեքշաբթի պարտադիր երեք տեսակ ուտելիք պիտի լիներ սեղանին, հինգշաբթի` հինգ, կիրակի օրը դրանց թիվը հասնում էր տասներկուսի:Այնքան էին ուտում, որ Բարեկենդանը երբեմն անվանում էին «փորեկենդան».- Բարեկենդան, փորեկենդան,Բարեկենդան օրեր է,Խելքս գլխես կորեր է…Վերջին օրը, երեկոյան, կաթնապուր ու մածուն էին ուտում, վրայից` խաշած ձու, ասելով,«բերաններս փակում…
Կարդալ ավելինԶինվորական կացարանի հրդեհի վերաբերյալ առաջ են քաշվել նաեւ այլ վարկածներ. Արշակ Մարտիրոսյան
Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ այս պահի դրությամբ որեւէ հաստատված վարկածի մասին խոսելը վաղ է: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Հանրայինի եթերում ասաց Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը: «Ձեռնարկվում են լայնամասշտաբ գործողություններ: Համատեղ առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնց ստուգման համար միաժամանակ ձեռնարկվում են տարատեսակ գործողություններ: Զինվորական դատախազի կողմից նշված վարկածը կապիտանի անզգուշության վերաբերյալ քննության առարկա դարձել…
Կարդալ ավելին







